Ընտիր հաղորդում՝ հատուկ նրանց համար, ովքեր ասում են «Ի՞նչ ա արել Միկոյանը հայերի ու Հայաստանի համար ո՞ր» ու անգամ նրանց համար, ով ասում «Ամա՜ն, նրա ձեռին հայի արյուն կա»:
Մի կողմ դնենք այնպիսի տրիվիալ փաստեր, որ ավելի քան անտրամաբանական է, որ հետպատերազմյան տարիների կառուցված գործարաններն ու արդյունաբերական համալիրները չէին կարող Միկոյանի գլխի վրով թռնելով կառուցեին: Մի կողմ դնենք, որ մեծագույն ավանդ ունի Երկրորդ Աշխարհամարտի հաղթական ելքի մեջ ու Երրորդը թույլ չտալու մեջ, մի կողմ դնենք, որ իրոք 37-38 թվերը չի կարելի տանտնտեսվարուհու մակարդակի վերլուծության ենթարկել...
Ինձ ամենաշատը դուր էկավ հետևյալ արգումենտը. ձեզ չի՞ հուզում, որ էլի ինչպես միշտ, եթե բանը հասնում ա սովետական շրջանի ցանկացած լավ բանի, մեր պայքարիստ-անկախիստ-նժդեհիստ-լիբերաստ-անտիկայսերապաշտիստ բոլոր ճամբարները միավորվում են հերիք չի, մի բան էլ, նրանց դիրքորոշումը մեկին մեկ բռնում ա օրինակ նույն թուրքերի դիրքորոշման հետ...
Հ.Գ. Իհարկե ապրի Պետրոսը, որ նաև նման «ոչ պոպուլյար» կարծիքների համար էլ հարթակ է տրամադրում, բայց դե երբ Պետրոսը սենց թուր ու թվանքով Միկոյանին էր քլնգում, միանգամից միտս էկավ Ծառուկյանի հետ արած էն ամանորյա հարցազրույցը, որ ոնց որ Մատենադարանի Կորյունի ու Մաշտոցի արձանների ոգով արված լիներ...

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան