Ի՞նչը ստիպեց ԵՀԱԿ գործող նախագահին և Պուտինին գալ համաձայնության և ի վերջո կա՞ համաձայնություն, թե՞ ոչ


Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերի հետ: Կողմերը քննարկել են Ուկրաինական հակամարտությունը և կարծես եկել են ընդհանուր համաձայնության: Դժվար է ասել, թե կոնկրետ ինչն է հիմք հանդիսացել կողմերի միջև փոխհամաձայնության համար, բայց փաստը մնում է փաստ, որ այդ հանդիպումից հետո Պուտինը կոչ է արել Ուկրաինայի արևելքում դաշնայնացման կողմնակիցներին հետաձգել մայիսի 11-ին նախատեսված հանրաքվեի անցկացումը: Ըստ ՌԴ նախագահի դրանով հնարավոր կլինեն ստեծել պայմաններ Կիևի հետ երկխոսության համար: Բայց դրա հետ մեկտեղ Պուտինը նաև կոչ է արել Ուկրաինայի ներկայիս իշխանություններին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Նախագահ Պուտինը, այդ հանդիպման շրջանակներում ասել է նաև, թե Մոսկվան հետ է քաշել իր զինված ուժերը Ուկրաինայի սահմանների մոտակայքից: Այս ամբողջը դրական է գնահատվել Դիդյե Բուրկհալտերի կողմից, ով ասել է թե սա «քայլ է ուղղված լարվածության թուլացմանը»: Վերջինս իր հերթին ասել է, որ կազմակերպությունը շուտով կներկայացնի Ուկրաինայում ճգնաժամի հաղթահարման «ճանապարհային քարտեզ»:
Այս բանակցությունների արդյունքին արդեն իսկ արձագանքել են, թե´ «Դոնեցքի Ժողովրդական Հանրապետությունից», թե´ Կիևից: Դոնեցքում ասել են, որ իրենք այդ հարցը կքննարկեն մայիսի 8-ին' ելնելով Պուտինի հանդեպ հարգանքից, մինչդեռ Կիևը թերահավատորեն է մոտեցել Պուտինի գործողություններին և անկեծությանը' թուլացնելու լարվածությունը հակամարտության շուրջ: Ուկրաինայի գործող վարչապետն այս առիթիով նաև ասել է թե պետք չէ օդը որպես առևտրի առարկա դարձնել, քանի որ դա չի սազում Պոտինին որպես մեծ երկրի ղեկավարի: Այլ կերպ ասած Յացենյուկն ասել է, թե կոչ անելով որ չանցկացվի մի հանրաքվե, որն իբր նախատեսված էլ չէ անցկացնել Ուկրաինայում, Ռուսաստանը ոչ մի դրական քայլ հակամարտության շրջանակներում չի անում և առավելևս «լավություն» չի անում Կիևին:
Տեսեք, բանն այն է, որ Յացունյուկի դիրքորոշումը հասկանալի է: Ի վերջո նա չէր էլ կարող այլ բան ասել: Դժվար թե Պուտինին շնորհակալություն հայտներ: Բայց այստեղ չեմ կարծում, որ պետք է մեծ ուշադրույթուն դարձնել հենց Յացենյուկի հայտարարությանը: Այստեղ շատ ավելի կարևոր է հասկանալ, թե ի վերջո ինչպես են համաձայնության եկել ԵՀԱԿ-ի գործող նախագահը և Պուտինը:
Շատերը սա գնահատում են, որպես Արևմուտքի կողմից պատժամիջոցների կիրառման գործնական արդյունք, իսկ ոմանք էլ որպես անկեղծ փոխզիջման գնալու դրևորված երկկողմ (Ռուսաստան-Արևմուտք) քաղաքական կամք: Դժվար է միանշանակ պատասխան տալ, բայց ամեն դեպքում ես հակված եմ մտածել, որ մենք գործ ունենք երկրորդ տարբերակի հետ: Պատժամիջոցներն ամեն դեպքում դեռ այնպիսի տեսքով և մասշտաբներով չէին, որպեսզի շեշտակիորեն կարողանային ազդել Ռուսաստանի դիրքորոշման վրա, առավելևս նման զգայուն խնդրի շուրջ: Մյուս կողմից շարունակական պատժամիջոցները վնասում էին և շարունակելու էին վնասել բոլոր կողմերին, իսկ այն որ դա արդեն իսկ վնասում էր, և´ Ռուսաստանին, և´ Արևմուտքին հայտարարվել է բազմիցս և տարբեր փորձագետների, պաշտոնյաների կողմից: Այնպես որ առաջին տարբերակն իմ կարծիքով այդքան էլ համոզիչ չէ:
Ինչ վերաբերում է նրան, որ կողմերին վերջապես հաջողվել է դրսևորել քաղաքական կամք և շարժվել առաջ ճիշտ է հնչում է մի քիչ ռոմանտիկ, բայց մյուս կողմից այն լի է խոհեմությամբ: Ինչո՞ւ ոչ: Մեծ հաշվով երկուսն էլ հասկանում են, որ տվյալ ժգնաժամի շարունակականությամբ տուժում են բոլոր կողմերը' ելնելով օբյեկտիվ հանգամանքներից. աշխարհը փոխկապակցված է բառի ամենալայն իմաստով, իսկ փոխադարձ մեկուսացման փորձերը գործնականում չեն կարող գործել ստեղծված պայմաններում: Այնպես որ սա էլ է տարբերակ:
Անկախ ամեն ինչից, սակայն, պետք է նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ նախկինում ևս կարծես եղել է փոխհամաձայնություն շահագրգիռ կողմերի միջև: Չմոռանանք Ժնևյան համաձայնագրերի մասին, որոնք այդպես էլ կյանքի չկոչվեցին' տարաբնույթ մեկնաբանությունների պատճառով: Այնպես որ չի բացառվում, որ շվերջին համաձայնությունը, որը եղավ երեկ ՌԴ նախագահի և Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, ԵԱՀԿ-ի գործող նախագահի միջև նույնպես կարող է արժանանալ Ժնևյան համաձայնագրերի ճակատագրին: Իհարկե դա ցանկալի չէ, բայց համենայնդեպս բացառված էլ չէ: Կարճ ասած իրական առաջընթաց հնարավոր կլինի արձանագրել այն ժամանակ, երբ տեսանելի կլինեն գործնականում քայլեր' ուղղված հակամարտության շուրջ լարվածության թուլացմանը:

 

 

Հայկ Թամրազյան