Այս տարվա Եվրատեսիլի հնարավոր արդյունքները.
I. Հաղթում է լավ երգը.
1. Հաղթում է Արամ MP3-ն, որպես իսկապես ամենալավ երգ, բոլորի կողմից ամենաշատը սիրված: Դրա մասին վկայում է YouTube-ի դիտումների, հավանումների թիվը, բուքմեյքերների գնահատականները, կայքերի հարցումները: Այս տարբերակը կապացուցի, որ Եվրատեսիլը իսկապես երգի մրցույթ է:
II. Հաղթում է քաղաքականությունը: Այս դեպքում հնարավոր է 3 տարբերակ:
2. Հաղթում է Շվեդիայի ներկայացուցիչը, քանի որ շատ երկրներ տարբեր քաղաքական պատճառներով մեզ ձայն չեն տալիս, մասամբ նաև Ադրբեջանի ազդեցությամբ: Այս դեպքում հաղթում է 2-րդը համարվող Շվեդիան:
3. Հաղթում է Կոնչիտա Վյուրստը - ի նշան սեռական փոքրամասնությունների նկատմամբ տոլերանտության և համերաշխության: Ես հոմոֆոբ չեմ, Կոնչիտայի կերպարը բավականին օրիգինալ է, բայց նրա երգը շատ թույլ է հաղթելու համար, իսկ ողջ աղմուկը կապված է միայն օրիգինալ կերպարի հետ:
4. Հաղթում է Ուկրաինան - որպես Ուկրաինայի ժողովրդի նկատմամբ համերաշխության նշան: Ցավով եմ հետևում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, բայց Ուկրաինայի երգը ևս այդքան էլ լավը չի: Եվ ամեն դեպքում սա երգի մրցույթ է, ոչ թե երկրների:
Մայիսի 10-ին կիմանանք՝ Եվրատեսիլը երաժշտական մրցույթ է, թե քաղաքական:
Միքայել Ղուկասյան