Հայրենական Պատերազմում տարած հաղթանակի օրվան մնաց երկու օր և այսօր կպատմեմ ձեզ հերթական հետաքրքիր փաստը այդ մեծ հաղթանակում ունեցած մեր՝ հայերիս ավանդի մասին:
Պատերազմի ամենաորոշիչ ճակատամարտերից մեկը, որը նաև մտել է Գիննեսի ռեկորդների գրքի մեջ՝ որպես պատմության ամենաարյունալի ճակատամրտ, դա Ստալինգրադյան ճակատամարտն էր:
Այս բախտորոշ ճակատամարտին անմիջականորեն մասնակցել է շուրջ 30,000 հայ, որոնցից 10,000 ընկել են մարտի դաշտում, իսկ կեսից ավելին պարգևատրվել են շքանշաններով ու մեդալներով: Ստալինգրադում իր անունը փառքով է պսակել հայկական ազգային 6 դիվիզիաներից մեկը, որը ի պատիվ իր հերոսությունների (ոչնչացրել են շուտ 8000 հիտլերականի, 340 տանկ, գերել են գրեթե 6000 գերմանացու՝ այդ թվում երկու գեներալների ու գրավել 193 ինքնաթիռ ու 91 տանկ) վերակազմավորվեց և շարունակեց իր մարտական ուղին, որպես 51--րդ գվարդիական դիվիզիա:
Ստալինգրադյան ճակատամարտը հսկայական կարևորություն ուներ մեզ համար ոչ միայն զուտ իր ծավալների ու ռազմական նշանակության համար, այլ ինչպես հետագայում պարզվեց՝ նաև աշխարհաքաղաքական հետևանքների: 2000-ականների վերջում Գերմանիան գաղտնազերծեց պատերազմական տարիրների արխիվների մի մասը և գաղտնազերծված փաստաթղթերից մեկն էլ պայմանագիրն էր՝ Նացիստական Գերմանիայի, Թուրքիայի ու Միլիտարիստական ճապոնիայի միջև, որով մասնավորապես Թուրքիան ու Ճապոնիան պարտավորվել էին մտնել պատերազմի մեջ՝ Նացիստական գերմանիայի կողմից, անմիջապես այն բանից հետո, երբ Հիտլերին հաջողվի ամբողջովին տիրել Ստալինգրադին:
Կարծում եմ պետք չէ մեծ գիտակ լինել, որպեսզի հասկանալ, թե որտեղով էին թուրքերը անցնելու հարձակման ու ինչ ռեալ վտանգ էր դա ներկայացնելու հատկապես մեզ՝ հայերիս համար:
Փառք մեր վետերաններին ու հավերժ փառք նրանց, ովքեր իրենց արյան գնով վճարեցին այս հաղթանակի համար:
Կոնստանտին Տեր-Նակալյան