Ռադիոյի հարգելի աշխատակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ռադիոյի օրվա կապակցությամբ: Տեղեկատվության և տեղեկատվական միջոցների առատության ու արագ զարգացման մեր ժամանակաշրջանում ռադիոն եղել ու շարունակում է մնալ հանրության իրազեկման կարևոր ու մատչելի միջոցներից մեկը, ինչով և դուք առանձնանում եք տեղեկատվական դաշտում: Համոզված եմ, որ սրտացավ աշխատանքով ու մասնագիտական բարձր պատրաստվածությամբ այսուհետ ևս շարունակելու եք անաչառ և օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել մեր հանրությանը՝ դրանով իսկ նպաստելով մեր երկրի, մայրաքաղաք Երևանի ու նրա բնակչության բարօրությանը:
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ անխափան եթեր, բարի լուրերի առատություն, նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ անչափ կարևոր ու պատասխանատու ձեր գործունեության մեջ:

 

 


Տարոն Մարգարյան