Գրեթե բոլորն անխտիր բողոքում են իրենց կյանքից, աշխատանքից, աշխատավարձից, սոցիալական իրավիճակից, իշխանություններից…
Այո’, իրոք' պրոբլեմներ և խնդիրներ շատ կան, սակայն երբ տեսնում ես շքեղ, թանկարժեք և մեծաքանակ ավտոմեքենաների հոսքը, քանակը, խցանումները, ավտոկայանատեղերի զբաղվածությունը: Երբ տեսնում ես, որ գրեթե բոլոր սրճարանները, ակումբները, կարաոկեները, ռեստորանները, գիշերային ակումբները, քաղաքամերձ <<վետերոկները>>, մոթելները լեփլեցուն են, ասեղ գցելու տեղ չկա, նույնիսկ վերանորոգվող փոշոտ, կեղտոտ Հյուսիսային պողոտայում: Երբ գրեթե բոլորի ձեռքին <<Այֆոններ>>, <<Այփադներ>> կամ այլ թանկարժեք հեռախոսներ, պլանշետներ են, նույնիսկ մի քանի հատ, ապա ակամա զարմանում ես, թե լավ էլ ինչու են բողոքում, էլ ինչ են ուզում?...
Գուցե օրեցօր պահանջները, ճաշակները, ցանկություններն են փոխվում?...Ի վերջո գաղտնիք չէ, որ փողը մեծ հաշվով ոչ մեկին չի հերիքում' ո’չ միլիոնատիրոջը, ո’չ էլ մուրացիկին…
Թող ինձ ներեն օրվա հացի խնդիր ունեցողները, այդպիսիք էլ են շատ…Բայց նրանք ավելի քիչ բողոքավոր են…

 

 

Ռոբերտ Մելքոնյան