Հայաստանի հանրապետության կառավարության վարած քաղաքականության, բազմաթիվ ձախողումների հետևանքով առաջ է եկել խնդիրների մի ստվար զանգված, որը շուտափույթ լուծում է պահանջում: Եվ այսօր՝ գործազրկության, աղքատության, ցածր տնտեսական աճի, արտագաղթի, ցածր աշխատավարձի պայմաներում իշխանության առաջարկած սահմանադրական բարեփոխումներ իրականացնելը մեր երկրի առջև ծառացած խնդիրների լուծման բանալին չէ: Առաջին հարցը որ ծագում է ՀՀ քաղաքացիների շրջանում, արդյոք հասունացել է սահմանադրական բարեփոխումների պահանջը, ինչքանո՞վ է ներկա սահմանադրությունը խանգարում իշխանություներին համարժեք արձագանքել առաջ եկող մարտահրավերներին: Կարող եմ վստահորեն ասել, որ չկա երկրի առջև ծառացած որևէ խնդիր, կապված համընդհանուր ժողովրդավարական սկզբունքներին սահմանադրության ինչ-ինչ անհամաձայնության հետ: Բարեփոխման այս նախաձեռնությունը բխում է բացառապես իշխանություների շահերից: Հնչած բացատրությունները ծայրահեղ անհամոզիչ են, ինչը և առաջարկվող փոփողություների իրական նպատակների վերաբերյալ լուրջ կասկածներ է հարուցում: Արդյո՞ք սա մի փորձ չէ հասարակության ուշադրությունը կենսական կարևոր հարցերից ինչ-որ արհեստական խնդիրների վրա: Ներկայումս առաջարկվում է երկրի պետական կառավարման մոդելի արմատական փոփոխություն, առանց հաշվի առնելու, որ հասարակությունն էլ իներցիոն բնույթ ունի և երկար է ադապտացվում նման փոփոխություներին: Եվ բացի այդ ներկա ոչ պատերազմ, ոչ խաղաղության պայմաներում առաջարկվող մոդելն ավելի քան արդիական չէ: Եվ ընդհանրապես սահմանադրության հաճախակի փոփոխությունները կասկածելի են: Խոսքը իհարկե այս կամ այն հոդվածներ հղկելու մասին չէ, դա կատարելագործման բնականաոն գործընթաց է: Կարծում եմ երկրում առանց այդ ել խնդիրների մի ստվար զանգված է կուտակվել:Իշխանությունը կարող է կենտրոնացնել դրանց լուծման վրա:«Երիտասարդների կողքին » հկ-ն մոտ ժամանակներում նույնպես ձեռնամուխ է լինելու Երիտասարդների շրջանում կազմակերպել տարբեր տեսակի սեմինար քննարկումներ՝ ի ցույց դնելով հասարակությանը, որ ՀՀ-ը ունի տնտեսական բարեփոխումների խնդիր և չկա մեր երկրում սահմանադրական ճգնաժամ:

 

Աղվան Պողոսյան