62-ամյա Ջիմ Զեթսը տառապում էր վերջին աստիճանի քաղցկեղով: Հասկանալով, որ իրեն երբեք չի հաջողվի ներկա գտնվել իր 11-ամյա դստեր՝ Ջոզի հարսանիքին, Ջիմը որոշեց դստերն այնպես ուղեկցել խորանի մոտ, ասես նա իսկապես ամուսնանում է:
Այս հուզիչ միջոցառումը կազմակերպվել է լուսանկարիչ Լինդսի Վիլատորոյի կողմից, ով լսելով Ջիմի՝ հոգեցունց պատմությունը, որոշում է օգնել իրականացնել նրանց երազանքը:
Նա ընդամենը 72 ժամվա ընթացքում հավաքեց այն ամբողջ գումարը, որը անհրաժեշտ էր հարսանյաց փոքրիկ հանդես կազմակերպելու համար, որին ներկա էին տեղի բնակիչները: Լուսանկարիչը լուծել էր նաև տորթի, զգեստի, ծաղիկների, անգամ սանրվածքի հետ կապված խնդիրները, և այդ ամենը բացարձակ անվճար:
«Մի օր դուք կարթնանանք և կհասկանաք, որ հնարավորություն եք տվել ինչ-որ մեկի կյանքն ավելի գեղեցիկ դարձնելու»:
Ընտանիքի բոլոր ընկերները հավաքվել էին՝ իրենց աջակցությունը ցուցաբերելու այս մտահղացման իրականացման: