Ինչո՞ւ Ռուսաստանը մինչև հիմա զորքերը չի մտցնում Ուկրաինա: Հարց, որը հուզում է այսպր շատերին, որովհետև ակնհայտ է, որ օրստօրե Ուկրաինայում իրավիճակն ավելի ու ավելի է դուրս գալիս վերահսկողությունից և օր օրի շատանում են զոհերը:
Պատճառները թերևս երկուսն են ու երկուսն էլ խիստ իրատեսական են:
1, Ռուսաստանը սպասում է, որ քաղաքացիական պատերազմը ու որպես հետևանք՝ անհանդուրժողականությունը նեոֆաշիստական ու բանդերական ցանկացած դրսևորման, ինչպես նաև նման ուժերի ու ուժերին աջակցող ուժերի հանդեպ հասնի իր պիկին, որպեսզի ռուսական բանակը սկսի բնակչության մեծամասնության կողմից ընկալվել, որպես ազատագրող ուժ: Իսկ դրա համար, որքան էլ դա ցինիկաբար հնչի, պետք է ավելի շատ արյուն թափվի ու ավելի շատ մարդու ֆաշիստները պետք է ողջակիզեն: Այլ կերպ ասած՝ դանակը պետք է իրոք ոսկորին հասնի:
2, Ռուսաստանը վախենում է, որ եթե կանոնավոր բանակ մտցնի երկրի հարավ-արևելյան շրջաններ, ապա էլ չի հասցնի Կիևն ու երկրի արևմուտքն էլ արագ գրավել, որովհետև ավելի քան հավանական է, որ այդ դեպքում զորքեր կմտցնին նաև ՆԱՏՕ-ն ու առանց դիմադրության հանդիպելու կգրավի Ուկրաինայի մյուս կեսը, իսկ դա ամենևին էլ Ռուսաստանի շահերից չի բխում:
Սա կարելի է բացառել, եթե զորքեր մտցնի նաև Բելոռուսը, որը սահմանակցում է Կենտրոնական և Արևմտյան Ուկրաինայի հետ ու շեշտակի հարվածող կարող է մեկուսացնել Ուկրաինան՝ ՆԱՏՕ-ից:
Սակայն խնդիրն այն է, որ Լուկոշենկոն կարծես թե չի ուզում խառնվել այս պատմության մեջ, մյուս կողմից էլ, էլի առնչվում ենք 1-ին խդրին, այն՝ դանակը դեռ ոսկորին չի հասել ու մեծ հավանականության կա, որ միլլիոնավոր ուկրաինացիների համար եղբայրական բելառուս ու ռուս ժողովուրդները կվերածվեն իսկական թշնամիների ու զավթիչների:
Փակուղային իրավիճակ է առայժմ ու քանի դեռ չեն գտել առկա երկու խոչչընդոտների լուծման եղանակները՝ արյունահեղությունը շարունակվելու է:

 

 

Գեղամ Ասլամազյան