Անհասկանալի է, թե այդ ինչ պատասխան քայլ է ակնկալում Թուրքիան հայությունից
Դեռ նախորդ շաբաթ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովի ընթացքում դարձյալ անդրադարձել էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր ելույթին և ևս մեկ անգամ նշել, որ իրենք համարձակ քայլ են արել (խոսքն իբր ցավակցության մասին): Վերջինս ցանկություն էր հայտնել, որ հակառակ կողմը, ասել է թե Հայաստանի Հանրապետությունը կամ էլ հայկական սփյուռքը «տեսներ իրենց համարձակ քայլը և նմանատիպ համարձակություն ցուցաբերեր»: Հիշեցման կարգով նշեմ, որ օրերս թեմային էր անդրադարձել նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութողլուն անգլիական Guardian-ին տվրած հարցազրույցի ժամանակ և կարելի է ասել մեծ հաշվով կրկնել էր Էրդողանի հայտարարությունը և նույնպես ինչ-որ պատասխան քայլ ակնկալել Հայաստնաից:
Ինձ մոտ այսպիսի հարց է առաջանում' ի՞նչ պատասխան քայլ է ակնկալում Թուրքիան Հայաստանից, կամ էլ մեր սփյուռքից: Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը ի դեմս Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի շատ հստակ պատասխան արդեն իսկ տվել է: Ասեմ ավելին այդ պատասխանը եղել է բավական օպերտաիվ, համապարփակ և հստակ: Ինչ վերաբերում է մեր սփյուռքի պատասխանին, ապա կարելի է ասել, որ դրսում ապրող մեր հայրենակիներն ի դեմս մի շարք առանցային կառույցների կողմից արված հայտարարությունների շատ ավելի կոշտ են արձագանքել դրան քան ՀՀ-ն: Այնպես որ այս պարագայում ես պարզապես չեմ հասկանում, թե այդուհանդերձ ինչ պատասխան քայլի մասին է խոսքը:
Հայությունը հստակ հասկացնել է տվել, որ ինքը Թուրքիայի «խայծն ուտողը չեն» և որ Թուրքիայի կողմից կոկորդիլոսի արցունքները չեն կարող դիտվել առաջընթաց առավելևս այն դեպքում, երբ դրանց զուգահեռ Թուրքիան նրբանկաորեն իր հայտարարության մեջ զոհերին հավասարեցնում է դահիճների հետ: Այնպես որ, եթե միջազգային հանրության շրջանում որևէ երկիր Թուրքիայի քայլը ընդունեց, որպես առնվազն չնչին առաջընթաց (ԱՄՆ պետդեպն ու ԵՄ-ն ողջունեցին Թուրքիայի քայլը), ապա հայությունը ընկալեց դա որպես նոր փաթեթավորմամբ ներկայացված հին քաղաքականություն և ի լուր աշխարհի հայտնեց իր այդ ընկալման մասին:
Այնպես որ լավ կլինի, որ Թուրքիան դադարեցնի Էրդողանի հայտարարության շահարկման վերաբերյալ իր անտեղի փորձերը, դադարեցնի «փաստարկներ» ներկայացնել, թե իբր ցանկանում է առաջընթաց գրանցել հայության հետ հարաբերություններում, քանի որ տվյալ քաղաքականությունը,առնվազն և ինձ համար ամենակարևորը հայության համար համոզիչ չէ:
Վազգեն Ղազարյան