Մայիսի 9-ին մնաց 3 օր և շարունակում եմ Հայրենական Մեծ Պատերազմում տարված փառահեղ հաղթանակի մասին հետաքրքիր փաստերի շարքը: Այսօր ներկայացվելիք փաստերի համար շնորհակալ եմ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, ով մի շարք հետաքրքիր փաստերով կիսվեց:
Ուրեմն, հարգելի հայություն, երբևիցէ գոյություն ունեցած ամենամեծ հայկական բանակը եղել է հենց Հայրենականի տարիներին և հաշվել է մոտ 600.000 հայ: Դա մոտավորապես երկու անգամ ավելի մեծ է քան Տիգրան Մեծի բանակը՝ հայկական պետակականաության ամենաուժեղ պահերին, բայց անգամ Տիգրան Մեծ-ի 300.000-ոց բանակում հայերը փոքրամասնություն էին, իսկ կարմիր բանակում մարտնչած հայազգի սպայության քանակն այնքան էր, որ կարելի է մոտ 2 միլլիոնանոց բանակ կազմել, որի հրամկազմը բաղկացած կլիներ բացառապես հայերից:
Ընդ որում, հարցը միայն բանակի մեծությունը չէ: Հայ մարտիկները ու միավորումները կռվել են բացառիկ խիզախությամբ ու անձնուրաց, ինչի մասին վկայում են այն փաստերը, որ մեննք տվել են մոտ 50 տոկոս կազմող մարտական կորուստներ և ողջ պատերազմի ընթացքում չի գրանցվել զանգվածային դասալքության, դավաճանության, գերի հանձնվելու ոչ մի դեպք՝ հայկական միավորումների շրջանականերում:
Փառք մեր պապերին, երկար կյանք ողջ վետերաններին և ամոթ նրանց, ովքեր ասում են, որ սա մեր հաղթանակը չի:

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան