Ջորջ Քլունիի տարեդարձն է

Ջորջ Թիմթի Քլունին ծնվել է 1961 թվականի մայիսի 6-ին Քենտուկի նահանգի Լեկսինգթոն քաղաքում:
Հոլիվուդի ապագա աստղի ընտանիքը հոր աշխատանքային գրաֆիկի պատճառով ստիպված հաճախակի տեղափոխումների մեջ էր. հայրը հեռուստահաղորդավար էր աշխատում:

Առաջին անգամ խցիկի առջև փոքրիկ Ջորջը հայտնվել է հինգ տարեկան հասակում' հոր շոուի ժամանակ:
Դեռահաս Ջորջը երազում էր պրոֆեսիոնալ բեյսբոլիստ դառնալ, սակայն Cincinnati Reds բեյսբոլային թիմ ընդունվելու փորձի ձախողումից հետո թողնում է սպորտը: Մի քանի տարի Ջորջը սովորում էր Հյուսիսային Քենտուկիի համալսարանում, սակայն շուտով թողնում է նաև դա' որոշելով դառնալ դերասան:
Սակայն չնայած շոու-բիզնեսի հետ սերտ առնչության, Ջորջի ընտանիքը չէր խրախուսում նրա ընտրությունը: Հոլիվուդ տեղափոխվելու փողը Ջորջն ինքը վաստակեց' աշխատելով ապահովագրական գործական և անգամ կանացի կոշիկի վաճառով:

Արդյունքում Ջորջին աջակցեց միայն զարմիկը' Միգել Ֆեռերը, ով նրան երկրորդ պլանիՋորջ Թիմթի Քլունի դեր առաջարկեց իր ֆիլմում, թեև ֆիլմն այդպես էլ չթողարկվեց: 1982 թվականին Քլունին տեղափոխվես Լոս Անջելես, որտեղ սկսվեցին անհամար քաստինգներն ու փորձերը:
Մինչև հայտնի դառնալը' 1989 թվականին, Քլունին ամուսնացել էր դերասանուհի Տալիա Բալսամի հետ: Սակայն երեք տարի անց նրանք ամուսնալուծվում են, և Քլունին հայտարարում է, որ երբեք չի ամուսնանա, իսկ երեխա ընդհանրապես չի ուզում:

Ջորջի բախտը բերում է, և Հոլիվուդում նրան սկսում են տարբեր դերեր առաջարկել: 1994 թվականին Քլունիին «Շտապ օգնություն» սերիալում բժշկի դեր է ստանում, որն էլ նրան աստղ է դարձնում: Ջորջը լքում է սերիալը մի քանի տարի անց' 1999-ին:
Ամեն դեպքում Քլունին ստիպված չէր ափսոսել սերիալը լքելու համար, քանի որ նրան միանգամից հրավիրում են մի քանի խոշոր հոլիվուդյան նախագծերի:
Իսկ առջևում գլխապտույտ հաջողություններով լի կարիերան էր և մեծ հռչակը:

18 տարվա ընթացքում Քլունիի տանը ընտանի խոզ էր ապրում, որ նա նվեր էր ստացել Քելլի Փրեսնոնի կողմից: Խոզը մահացավ 2006 թվականի դեկտեմբերի 1-ին, ինչը Քլունիի համար սարսափելի հարված էր:
Դերասանը բազմակի անգամ հռչակվել է մոլորակի ամենասեքսուալ և ցանկալի տղամարդ:
Տարբեր ժամանակներում Ջորջ Քլունին հանդիպել է դերասանուհիներ Ջուլիա Ռոբերթսի, Ռենե Զելվեգերի, մոդել Սինդի Քրոուֆորդի և այլ գեղեցկուհիների հետ: 2007 թվականին Ջորջը կրքոտ սիրավեպի մեջ էր նախկին մատուցողուհի Սարա Լարսոնի հետ: Հարաբերությունները մի տարի տևեցին, շշուկներ էին պտտվում, թե շուտով հարսանիք է սպասվում, սակայն Քլունին լքեց սիրելիին 2008 թվականին:
Իսկ ահա դերերի հետ կապված Քլունիի մոտ միշտ կարգապահություն է եղել. նրա գրեթե բոլոր դերերը սիրված են և հաջողված:

«Բարի գիշեր և հաջողություն» ֆիլմից հետո Քլունին հայտարարեց, որ պլանավորում է ավելի շատ ժամանակ տրամադրել ռեժիսորական աշխատանքին: Նա ասաց, որ ռեժիսորական ինդուստրիան լավագույն վայրն է ծերանալու համար: «Սեր առանց կանոնների» ֆիլմը, որտեղ նա գլխավոր դերն էր խաղում, իր ռեժիսորական աշխատանքի արդյունքն է:
Ջորջ Թիմթի Քլունի2009 թվականին Քլունին աշխատում էր «Խենթ արտակարգ իրավիճակներ» նոր նախագծի վրա, որի պրեմիերան կայացավ 2009 թվականին:
2011 թվականին Քլունին արժանացավ իր երրորդ Ոսկե գլոբուս մրցանակին: Նա վեց անգամ առաջադրվել է ամենամյա Օսկարի, սակայն դրանցից միայն 2005-ին է ստացել' երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար «Սիրիանա» ֆիլմում:

Կարդալ ավելին սկսզբնաղբյուր կայքում՝
http://tinyurl.com/mgg839o