Արժեհամակարգի նման փոփոխությունն ավելի վտանգավոր է, քան մեր հարևանների նման նենգ ու ստոր հարևան «երկրներով» շրջապատված լինելը:
Սա քայքայում է երկիրը ներսից, խարխլում եղած հիմքերը և խոչընդոտում նոր, ամուր հիմքերի ստեղծմանը:
Կար ժամանակ, երբ հանրային տրանսպորտում լպիրշ պահելաձևն ինքնահաստատվելու առիթ չէր,
երբ հանրային տրանսպորտում հղիներին, ծերերին, կանանց տեղ զիջելը սովորական մի բան էր,
երբ ծանր պայուսակներով անծանոթ մարդկանց մոտենալ ու օգնել պայուսակը տանելը սովորական մի բան էր,
երբ տնկելն ու հավաքելն էր պարծանքի առիթ, ոչ թե ջարդելը, թափելն ու կտրելը,
երբ ժարգոնային լեկսիկոնով խոսող դեռահաս աղջիկների դպրոցային կռիվներն անգամ ֆանտաստիկայի ժանրից էլ չէին...
Դա հավանաբար նրանից էր, որ այդ ժամանակ սերունդները մեծանում էին «Թիմուրը և ընկերները» ֆիլմի և նման գաղափարախոսություն ունեցող ֆիլմերի վրա,
որ այդ ժամանակ կին և տղամարդ հասկացություններն ու դերերը չէին խառնվում գենդերային հավասարություն կոչվածի տակ,
դա հավանաբար նրանից էր, որ մարդիկ երեխաներին չէին դաստիարակում «մարդը մարդուն գայլ» կարգախոսով:
Հիմա, հիմա մենք փորձում ենք նմանվել «քաղաքակրթության և մշակույթի կենտրոն» Եվրոպային, բայց նմանվում ենք ոչ թե հազարամյա հուշարձանների պահպանումով, այլ մորուքավոր կնոջը հասարակության լիարժեք անդամ դարձնելով, որին չգիտես էլ տրանսպորտում տեղ զիջես, թե ՀԱՆՐԱՅԻՆ տրանսպորտից իջեցնես ու իր Սոդոմ-Գոմորը ճամփես...
Արման Հայրապետյան