Դասական համերգից եմ գալիս: Հայաստանի Պետական Երիտասարդական նվագախումբն էր, ծրագրում՝ Սերգեյ Ռախմանինով: Արամ Խաչատրյան համերգասրահը ինչպես միշտ կիսադատարկ էր: Տխուրա, գիտե՞ք: Տխուրա, որ տեսնում ես, թե էստրադային անճաշակություններին ինչ լեփ լեցուն դահլիճներում են անցնում, ինչ ճիչ ու հիստերիայի ներքո, իսկ դասականը անցնում է կիսադատարկ դահլիճով: Դեռ չի եղել մի դեպք, որ դասական համերգի ժամանակ դահլիճը լիքը լինի: Չէ, չնայած մի դեպք հիշում եմ, երբ Նախագահի կինն էր ներկա: Դե հասկացաք, թե ինչի համար էր լիքը:
Ախր դասական համերգը առաջին հերթին անկեղծություն է, մաքրություն: Ոչ մի տեխնիկական միջամտություն, ոչ մի ֆոնոգրամա, ոչ մի ֆալշ: Լավ, մի՞թե էտքան կապված եք արհեստականին ու անճաշակությանը: Չէ, մի ասեք ճաշակի հարցա: Ճշակի հարց չի, քեզ սովորեցնելու վրայա: Չի կարելի չսիրել մաքուրն ու անկեղծը, չկա նման բան: Դա ռոք կամ ռեփ չի, դա այդ ամենի մաքուր հիմքն է: Ու՞ր էին այդ ամենը, երբ կար դասականը: Ինքնակրթվեք ու մաքրվեք ժող, դրանից լավ բան չկա:
հ.գ. Սոֆի Մխեյանն ու Նազենի Հովհաննիսյանն էլ էին ներկա: Ինչ խոսք, գովելի էր:

 

Արամ Գևորգյան