Հեռուստաընկերություններից մեկը շա՜տ կարեւոր ու հրատապ թեմա էր գտել, սրահում հավաքել էր մարդկանց՝ քննարկելու մարմնավաճառների խնդիրը:
Բոլոր հեռուստաընկերություններն ամեն օր, առնվազն 5-6 անգամ իրենց լրատվական ծրագրերում քաղաքական մարմնավաճառների են ցույց տալիս, իսկ սրանք թեման են դարձրել ու լուրջ-լուրջ քննարկում են պոռնիկներին...
Ո՞վքեր են ավելի վտանգավոր երկրի համար՝ քաղաքական մարմնավաճառնե՞րը, որոնք պետական թալանի ,,ննջասենյակից,, դուրս չեն գալիս, թե՞ նրանք, ովքեր սոսկ գոյատեւելու համար իրենց մարմինն են վաճառում հաճախ գրոշներով...

 

Կիմա Եղիազարյան