Էսօր մարշուտնիում կողքս շատ համեստ հագնված մարդ, կին ու փոքր էրեխա էին նստած՝ մեկի մոտ iPhone 5s, մյուսի մոտ՝ Galaxy Tab։ Առաջինն արժե մինիմում 320-400 հազար, երկրորդը՝ մի 250։ Այսինքն՝ մի 550 հազար հեռախոսի փող, իսկ հաշվի առնելով որ, երևի, ապառիկ էր, մի բան էլ շատ։ Ես չունեմ քննադատելու իրավունք, բայց երբեք չեմ հասկանա մարդկանց, ովքեր մի ավտոյի գին են տալիս 2 հեռախոսի ու մարշուտկով են ֆռֆռում։
Սա ոչ մի դեպքում զուտ հայկական երևույթ չի՝ կոնսյումերիզմը, այսինքն՝ առնելու մոլուցքը, ամբողջ աշխարհով մեկ տարածված մոլուցք է։ Բայց աշխարհի այլ վայրերում, դրան զուգահեռ, կան էդ երևույթի դեմ պայքարող օղակներ՝ սկսած հոգեբանական խմբակներից, վերջացրած ասկետիզմ կամ իրերի պաշտամունքի չափ–սահման քարոզող հրապարակախոսներով։ Իսկ մեր մոտ դա, ցավոք, չեմ տեսնում, ու դրա հետ մի բան անել ա պետք։

 

Նիկոլայ Թորոսյան