Ես Միկոյանի արձանը դնելուն կողմ չեմ, ու կարծում եմ, որ սա իշխանությունների կողմից նորից հրապարակ նետված կեղծ օրակարգերից մեկն է: Այս մասին տեսակետս հայտնել եմ ու որոշել էի այլևս չվիճել, բայց չդիմացա:
Ողջ ազգը դրել ա Միկոյանին ա մեղադրում ստալինյան բռնաճնշումների ու անմեղ զոհերի համար, բայց մի հատ ձեզ հարց տվեք, արդյոք միայն միկոյանն է մասնակից եղել դրան???? Մի դարաշրջանում որ ամեն մի հարևանը մյուս հարևանի անունով անոնիմկա դանոս էր գրում, սուտ մատնություններ անում, արդյոք մեղավորների քանակը անհամեմատ ավելի մեծ չպետք ա լիներ????? Մի օր որ բացահայտեք ձեր պապերի կողմից գրված դանոսների պատճառով էլ են մարդկանց աքսորել ու գնդակահարել, ինչ պետք ա անեք, ձեր պապերից, ընտաիքից ու ազգանունից էլ եք հրաժարվելու????
Բա երբ արձանի հարցը չկար, ինչու ոչ մեկ Միկոյանի չարագործությունների մասին չէր խոսում, խոսում էինք միայն Կարիբյան ճգնաժամի օրերին իր փայլուն դիվանագիտական գործունեության և շատ-շատ մատակարարումների նախարար եղած ժամանակների ու մսի ֆաբրիկայի մասին:
Պատմությունները մանիպուլացիաներ չի սիրում, պատմության մեջ առանձին վերցրած մարդու կենսագրության մի առանձին հատված չի կարելի առանձնացնել ու ներկայացնել մնացած կենսագրությունից առանձին միայն դրական կամ բացսական լույսի ներքո:
Բոլորն ասում են, որ Միկոյանը ստալինիստ ա եղել, բայց ոչ մեկ չի ուզում ասի, որ Միկոյանը Ստալինի մահից հետո նրա գործունեությունը դատապարտողներից ու քննադատողներից մեկն ա եղել, ու երկրորդ դեմքն ա եղել այն վարչակարգի, որը դատապարտել ա ստալինի ռեպրեսիաներն ու ռեաբիլիտացրել նրա զոհերին:
Միկոյանի չարագործություններն ու սրիկայություններն հնարավոր չի մոռանալ ու ներել, բայց նաև պետք ա ընդունել, որ եթե չլիներ Միկոյան փայլուն դիվանագետն ու բանակցողը միգուցե այսօր ոչ մենք լինեինք, ոչ էլ նրա մասին քննարկումներ լինեին, միջուկային պատերազմը կջնջեր բոլորիս:
Հ.Գ
Ես գիտեմ որ էս ստատուսից հետո ինձ չընդունողների թիվը երկրաչափական պրոգրեսիայով աճելու է, գիտեմ նաև թե ինչերի մեջ են ինձ մեղադրելու, բայց ես գոնե միշտ համարձակություն եմ ունեցել արտահայտել իմ կարծիքը և դեմ գնալ իմ կողմից շատ հարգված ու սիրված մարդկանց կարծիքին, եթե նրանց հետ համաձայն չեմ եղել:
Հ.Գ 2
Այո Միկոյանը եղել է չարագործ սրիկա, բայց նաև փայլուն դիվանագետ և փայլուն մենեջեր, և պատմությունը թող դատի իրան, իսկ մենք, ամեն ինչի համար միայն Միկոյանին մեղադրելիս, մեկ-մեկ էլ կարող ենք գիտակցել, որ միգուցե մեր նախնիներն էլ անմասն չեն եղել այդ ամենին:
Հ.Գ 3
Թալեյրանն էլ է եղել սրիկա և չարագործ, անգամ պետության դավաճան, երբ փողի դիմաց ծառայում էր ռուսական ցարին, և հայտնում պետական գաղտնիք, բայց այսօր ֆրանսիացիները շատ լավ հիշելով այդ ամենը հիշում են նաև, որ ջախջախված նապոլեոնյան Ֆրանսիան ի վիճակի եղավ պահպանել Ֆրանսիայի ամբողջականությունը միայն Թալեյրանի հանճարեղ դիվանագիտական ունակությունների և գործունեության շնորհիվ!!!

 

Կարեն Թովմասյան