Ցավոք հաշմանդամություն ունեցող մարդկանց թիվը օր օրի ավելանում է, սակայն չի ավելանում այն հարմարավետությունը, որն անհրաժեշտ է որոշակի խնդիրներ ունեցող մարդկանց: Բացի ֆիզիկական խնդիրներից, մարդկանց սպառնում է նաև գործազրկության խնդիրը:
Աշխատանքի, ինչու չէ նաև պայմանների բացակայությունը, էլ ավելի է ընկճում մարդկանց: Քիչ են օրինակ՝ թեքահարթակների և հատուկ գրականության թիվը: Յուրաքանչյուրն այսօր խոսում և մտահոգություն է հայտնում, սակայն քչերն են, որ իսկապես մտահոգված են և անում են որոշակի քայլեր՝ թեկուզ մեկ հաշմանդամություն ունեցող մարդու հոգս՝ համեմատաբար թեթևացնելու համար:
Մայիսի 5-ը հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրն է:
Վահե Էնֆիաջյան