Դժբախտաբար Ուկրաինական ճգնաժամի լուծման տարբերակների վերաբերյալ միջազգային հանրության շրջանում ընդհանուր ըմբռնում այդպես էլ չի ձևավորվում: Անկախ այն բանից, որ տվյալ ճգնաժամը, որն ըստ երևույթին գնալով վերածվում է քաղաքացիական պատերազմի, օր-օրի խլում է բազմաթիվ մարդկանց կյանքեր և երկիրը գլորում է դեպի անդունդը, փոխըմբռնում չկա, ո՛չ երկրի ներսում ներկայիս իշխանությունների և դրանց հակառակորդների միջև, ո՛չ էլ երկրից դուրս համապատասխան կողմերի հովանավորների շրջանում: Կիևը չի զիջում, ասել է թե չի գնում երկխոսության հարավ-արևելքի հետ, իսկ հարավ-արևելքն էլ իր հերթին չի զիջում՝ չի ընդունում Կիևի լեգիտիմությունը և արդյունքում մի բան էլ կոնսոլիդացվում է: Մինչդեռ Ռուսաստանի ու Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի միջև հարաբերությունները գնալով վատթարանում են:
Երբ ասում եմ, որ ընդհանուր ըմբռնում չկա, նկատի ունեմ, որ ամեն մեկը, ներեցեք արտահայտությանս համար, բայց իր «էշն է քշում»: Այս պարագայում խոսենք կոնկրետ Ռուսաստանի և Արևմուտքի մոտեցումների վերաբերյալ, որոնք վերաբերում են Ուկրաինական ճգնաժամի դրդապատճառներին և ընթացքին: Արևմոտտքը պնդում է, որ Ռուսաստանն ուզում է Սովետական միությունը վերականգնել և դրա պատճառով անեքսիայի է ենթարկել Ղրիմը և շարունակում է իր զավթողական քաղաքականությունը Ուկրաինայի մնացյալ տարածքենրի հանդեպ: Մինչդեռ Ռուսաստանն իր հերթին մեղադրում է Արևմուտքին աշխարհաքաղաքական պայքարի վերսկսման մեջ, և Ռուսաստանին աշխարհաքաղաքական իմաստով իր տարածքներում «սեղմելու մեջ»: Մի խոսքով իրավիճակն այնպիսին է, որ ոչ մի ընդհանուր մոտեցման եզր առայժմ կողմերը չեն կարողանում գտնել:
Վերջին օրինակներց առ այն, որ ուժային կենկրոնների մոտեցումները չեն փոխվում ճգնաժամի վերաբերյալ, ԵՄ երկրների, ինչպես նաև ԱՄՆ սենատորների հայտարարություններին են: ԵՄ երկրները, ինչպիսիք որ Գերմանիան և Ֆրանսիան են հայտարարում են, որ իրենք պատրաստ են կիրառել նոր պատժամիջոցներ Ռուսաստանին նկատմամբ, քանի որ վերջինս իբր ոչինչ չի անում լարվածության թուլացման ուղղությամբ, ինչպես նաև շարունակում է սպառնալ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Մինչդեռ ամերիկացի կոնգրեսականները նոր օրինագիծ են մշակում, ըստ որի ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի ավելի քան 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն: Այս մասին հայտարարել է հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնը: Իմիջիայլոց նշեմ, որ Մակքեյնը հայտնի է իր ընգծված հակառուսական կողմնորոշմամբ: Վերջինս ասել է, որ սրանով իրենք պետք է ցույց տան Ռուսաստանին, որ այդ երկիրը շատ թանկ կվճարի Ուկրաինան անեքսիայի ենթարկելու փորձերի համար:
Կարճ ասած, ինչպես որ սկզբում նշեցի կողմերը, իսկ այս դեպքում Արևմուտքը շարունակում է իր «էշը քշել», ասել թե մեղադրել Ռուսաստանին այս ամբողջ թուհուբոհի համար: Իսկ Ռուսաստանի մասին առանձնապես ոչինչ չունեմ ասելու, քանի որ այդ երկիրը փոխադարձ պաժամիջոցներ որպես այդպիսին չի կիրառում, բայց նույնքան անզիջում է իր մոտեցումներում, որքան որ Արևմուտքը:
Մի խոսքով ստացվում է այնպես որ փոխանակ կողմերը փորձեն որոշակի փոխզիջումային տարբերակների միջոցով գալ ինչ-որ փոխըմբռնման, շարունակում են առաջ տանել իրենց հին մոտեցումները և դրանով իսկ անհնար են դարձնում ստեծված իրավիճակից դուրս գալու բոլոր հնարավոր խաղաղ միջոցները: Ցավալին այն է, որ այս ամոբղջ աշխարհաքաղաքական պայքարի մեջտեղում հիմնականում տուժում է ուկրաինացի ժողովուրդը. Ռուսաստանն իր շահերն է պաշտպանում տարածաշրջանում, Արևմուտքն՝ իր, իսկ ուկրաինացիք՝ Աստված գիտե թե ում…
Վազգեն Ղազարյան