Բուրմունքի աշխարհում...
1921 թ. մայիսի 5-ին Կոկո Շանելը հանրությանը ներկայացրեց Chanel No. 5 օծանելիքը:
Առաջին օծանելիքներն առաջացել են դեռևս մեր թվարկությունից առաջ Մերձավոր Արևելքում: Եվրոպան հեշտությամբ չընդունեց նորույթը, և օծանելիքը, մինչ Եվրոպա հասնելը, ներմուծվեց Չինաստան և Ճապոնիա:
Եգիպտոսում կոսմետիկ միջոցներ շատ ավելի վաղ են պատրաստվել: Փարավոնների դամբարաններում հայտնաբերվել են կավե սափորներ և փղոսկրեր' լցված մարմնի խնամքի համար նախատեսված յուղերով: Դրանք բուրում են նույնիսկ հիմա' 3320 տարի հետո:
Լեգենդար Կլեոպաատրայի մարմինը խնամելու համար (նա իշխել է մ.թ.ա. 69–ից 30-րդ դարերում) աշխատում էր մի ամբողջ գեղարարական խումբ: Կոսմետիկայի և օծանելիքի բնագավառում Կլեոպատրան հավասարը չի ունեցել, նա նույնիսկ գիրք է գրել դեմքի խնամքի համար նախատեսված միջոցների մասին:
Հին Հունաստանում և Հռոմում նույնպես օգտագործում էին եգիպտական օծանելիք' հաշվի չառնելով դրանց բարձր գները: Անգամ Աստվածաշնչում կա մի հատված, ըստ որի օծանելիքն օգտագործվել է գայթակղելու նպատակով: Խոսքը Եսթերի գրքի բ-12-րդ հատվածի մասին է ' «Մարմնի յուղեր էին օգտագործում թագավորի մոտ մտնելուց առաջ»:
Հետագայում քրիստոնյա ճգնավորների ճնշումով օծանելիքի գործածումը խիստ նվազեց: Սակայն որոշ ժամանակ անց լայն տարածում գտավ, և օծանելիքով ողողում էին անգամ ջորիներին ու այծերին:
Ի դեպ այսօր էլ արտադրվում են օծանելիքներ հատուկ շների կամ կատուների համար' "Oh, my dog” , "Oh, my Cat” և այլն: Ի՞նչ կարող ես անել, մարդիկ կան' չգիտեն ինչի վրա փող ծախսել:
Ինչևէ, շարունակենք խոսել օծանելիքի մասին արդեն մեր օրերում: Ինչպե՞ս է այն ստեղծվում:
Հետագայում, ինչպես բոլորս գիտենք, օծանելիքի կենտրոնը դարձավ Ֆրանսիան: Միջերկրական ծովի և Ալպերի բնությունը լիովին հարմար է ծաղիկներ աճեցնելու, որոնցից պաատրաստում են եթերային յուղեր օծանելիքների համար: Օծանելիքի պատրաստման մեջ լայնորեն կիրառվում է վարդը: Իրենց գոյությամբ այս ծաղկին են պարտական շատ օծանելիքներ: Լորան Բրյուերը, որը Azzuro և La Baiser ժամանակակից օծանելիքների հիմնադիրն է, պատմում է, որ նրան հետաքրքրել է մշկընկույզի վարդի նուրբ հոտը, քանի որ շատերի մոտ այդ բուրմունքն ասոցացվում է սիրո տառապանքների հետ:
Ի՞նչ է առաջարկում օծանելիքի շուկան ժամանակակից կնոջը և տղամարդուն:
Օծանելիքների ծով, որը յուրաքանչյուր օր ավելանում է հազարավոր նոր բուրմունքներով:
Ընդհանրապես , նոր էլիտար բուրմունքի թողարկումը շուկա ընկերության վրա նստում է մոտ 35 մլն. դոլար: Այդպիսի ծախսերը լավագույն դեպքում փակվում են մի քանի տարի հետո:
Երևի կհամաձայնեք, որ սիրահարվելու համար երբեմն բավական է նույնիսկ ազդեցիկ օծանելիքի հոտը: Իսկապես աննկարագրելի է սիրած էակի օծանելիքի բույրի ազդեցությունը, հատկապես, երբ նա մոտդ չէ, իսկ կարոտդ սահման չունի: Իսկ չի՞ եղել, որ ցնցվեք դրսում պատահական այցելած բուրմունքից, նրա բուրմունքից, որ անցյալում է արդեն, բայց տակնուվրա է անում հոգիդ իր յուրովի ներկայությամբ այդ պահին:
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
● Խորհուրդ է տրվում օծանելիքը ցանել մազերի, թաշկինակի, ձեռնոցների կամ թիկնոցի վրա ներսի կողմից, քանի որ օծանելիքից մնացած հետքերն այնքան էլ հեշտ չէ անցկացնել:
● Օծանելիքը կարելի է ցանել' ականջների ներքևի հատվածում, ուսերին, դաստակների վերին շերտին, ականջաբլթակներին, արմունկների ծալքերին, քանի որ օծանելիքի հոտն ավելի լավ բուրում է մարմնի ջերմաստիճանի ազդեցությամբ:
● Պետք չէ օծանելիքը ցանել վզի հատվածում, որովհետև դուք ինքներդ նրա հոտը չեք զգա:
● Մեծ ուշադրություն դարձրեք օծանելիքի պահպանման ժամկետին:
● Օծանելիքի բույրը երկար ժամանակ կպահպանվի, եթե մազերը լվանալուց հետո մի քանի կաթիլ ցանեք նրանց վրա թաց վիճակում (բայց այս դեպքում դուք պետք է լվանաք մազերն առանց հոտի շամպունով և չօգտագործել մազերի լաք, քանի որ հոտերի խառնուրդը կունենա վատ ազդեցություն):
● Մի՛ ցանեք օծանելիքը թևատակերում:
● Խորհուրդ չի տրվում ամեն օր օգտագործել միևնույն օծանելիքը: Այն ոչ միայն ձե՛զ կհոգնեցնի , այլ ձեզ շրջապատողներին նույնպես:
Եղե'ք սիրված, գրավիչ ու ինքնատիպ: Ինքնատիպ նաև ձեր բուրմունքով:
___
Կարդացե՛ք ավելին օծանելիքի մասին այստեղ՝
http://tinyurl.com/o98a54x