Հայ թուրքական սահմանի բացման ջատագովներ ջան, չեմ հասկանում թե ինչու եք այդպես ջանասիրաբար պայքարում սահմանի բացման համար: Սահմանը փակ է, բայց էլի մեր շուկան ողողված է թուրքական ապրանքներով: Եթե բաց լինի նրանք ավելի շատ և ավելի մեծ ուժով կգրավեն մեր շուկան: Չեմ հասկանում ձեզ հաճույք է պատճառում,որ Թուրքիայից էժան,բայց որակով շատ ժամանակ,ապրանք են բերում,իսկ մենք գնում ենք.այլընտրանք շատ քիչ ունենք: Ինչու չենք հասկանում,որ այդ առևտրով մեր դարավոր թշնամու տնտեսությունն ենք զարգացնում,նրա բանակի բյուջեն ենք հարստացնում,նւա ադրբեջանին տրվող օգնությունն ենք շատացնում,թե գրպանս լցվի ջհանդամը ինչ կլինի: Թուրքիայի հետ սահմանը բացելը լի է բազմաթիվ վտանգներով՝մեր տնտեսության օկուպացիա թուրքական բիզնեսի կողմից,թուրքերը կլցվեն Հայաստան՝իրենց հետ բերելով գումար տներ և այլ անշարժ գույք գնելու համար,նրանց հատուկ ծառայությունների գործակալները կվխտան մեր երկրում: Կա նաև հարցի բարոյական կողմը: Այդքան նրանց մեր հանդեպ արածներից հետո մենք առաջինը պետք է փակեինք սահմանը:

 

 

Տիգրան Մկրտչյան