Նախագահ Սահակյանը ընդունել է Եվրոպայի եւ Իսպանիայի Թագավորության խորհրդարանների մի խումբ պատգամավորների
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 3-ին ընդունել է Եվրոպայի եւ Իսպանիայի Թագավորության խորհրդարանների մի խումբ պատգամավորների եւ նրանց ուղեկցող անձանց:
Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին եւ երկկողմ հարաբերություններին առչնվող հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւորել է եվրոպական տարբեր կառույցների եւ պետությունների հետ հարաբերությունների զարգացումը՝ այն համարելով օգտակար Արցախի համար թե աշխարհաքաղաքական, թե հայկական սփյուռքի հետ կապերի ամրապնդման տեսանկյուններից:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը, «Հայաստանի եվրոպական ընկերներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան, պաշտոնատար այլ անձինք:

 


Վրեժ Հովսեփյան