Մամուլի ազատության օրը ուզում եմ հիշել անցած տարեվերջին ձերբակալված ու ծեծված լրագրողներին:
Դեկտեմբերի 2-ին՝ Պուտինի Հայաստան այցելության օրը լայնածավալ ոստիկանական գործողություններ իրականացվեցին ՀՀ քաղաքացիների ու նաև լրագրողների նկատմամբ: Որոշ լրագրողների մի քանի ժամով զրկեցին ազատությունից, մի քանի լրագրողի նկատմամբ բռնություն գործադրվեց: Էլ չեմ ասում այլ քաղաքացիների մասին, որոնց երկու անգամ տարան քաղմաս, մեկն առավոտյան պաստառներ փակցնելիս, մյուսը՝ բողոքի զանգվածային ակցիայից: Երբ հաջորդ օրը ասուլիս ժամանակ ՀՀ ոստիկանության իրավաբանության վարչության պետ Մերուժան Հակոբյանին ներկայացրեցի էս փաստերն ու շեշտեցի, որ ոտնահարվել է խոսքի ազատության իրավունքն ու մամուլի ազատությանը հարված է հասցվել, նա ասաց, մեջբերում եմ.
" Իսկ ո՞վ է ասել, որ Հայաստանում չկա խոսքի ազատություն, գնացեք ֆեյսբուքում ինչ ուզում եք գրեք":
Նրա ասածը պատահական նախադասություն չէր: Մամուլի ազատությունը էդքան սեղմվել, ներղացրել է իր սահմանները:
Զառա Հովհաննիսյան