Ռուսաստանն անխնա քննադատության է ենթարկում, և´ Ուկրաինայի ներկայիս իշխանություններին, և´ Արևմուտքին վերջին շրջանում Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձությունների համար: ՌԴ նախագահ վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է մի շարք հարցերի ներառյալ Օդասայում տեղի ունեցած բախումներին: Վերջինս համոզմունք է հայտնել, որ Կիևն ուղղակիորեն սադրում է բոլոր այս իրադարձությունները և պարզապես հանդիսանում է «հանցակից » և բոլոր նրանք, ովքեր իրենց հերթին աջակցքում են Կիևիյան «խունտայի» գործողությունները ևս հանդիսանում են հանցակիցներ: Պեսկովը վերջում հավելել է, որ արևմուտքի կողմից ուժային գործողություններն արդարացնելու ցանկացած փորձ պարզապես «խորքային ցինիզմի» դրսևորում է:
Հիշեցման կարգով ասեմ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ և իր «լիակատար աջակցությունը» հայտնել Կիևյան իշխանություններին իրենց գործողություններում' ուղղված «երկիրն ահաբեկիչներից և ազատագրելուն»: Վերջինս շատ հստակ ասել էր, որ Ուկրաինայի իշխանություններն ունեն իրավունք կարգի հրավիրելու սահմանադրական կարգն իրենց երկրում և այլն:
Կարճ ասած, ատացվում է այնպես, որ Պեսկովն Օբամային որակել է որպես հանցագործ և մեղադրել ցինիզմի մեջ: Այլ կերպ ասած սա անձամբ Պուտինի ուղերձն է Օբամային: Գիտեք' ինչ, մի բան է, երբ երկրները դիվանագիտական լեզվով միմյանց նախատում ու հանդիմանում են, միանգամայն այլ, երբ միմյանց բացեիբաց պիտակավորում են: Այս պարագայում կարծում եմ դա անելու «ճիշտ ու սխալն» անգամ այդքան կարևոր չէ, որքան թե որ երկրներն են դա իրենց թույլ տալիս,ասել է թե ինչ քաղաքական կշիռ, պատասխանատվություն ունեն միջազգային հարաբերություններում: Փաստ է, որ այսօր Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում է չափազանց լարված և ցածր մակարդակում: Հետևաբար, ցանկացած անզգույշ քայլ երկու երկրներից յուրաքանչյուրի կողմից կարող է լուրջ հետևանքներ առաջացնել, եթե ոչ ամբողջ աշխարհի, ապա առնվազն տարածաշրջանի համար: Այնպես որ նման հարցերում կարծում եմ հավելյալ զգուշությունը չի խանգարի:
Հակոբյան Տիգրան