Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտնել է, որ երկրի նոր իշխանությունները մտադիր չեն դադարեցնել հատուկ գործողությունների ակտիվ փուլը Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքում: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Օպերացիայի ակտիվ փուլը շարունակվել է լուսաբացին. մենք կանգ չենք առնում»,-գրել է Ավակովը Facebook սոցկայքի իր էջում։
Հիշեցնենք, որ նախօրեին Կրամատորսկ քաղաքում բախումներ են սկսվել, երբ երկրի դաշնայնացման կողմնակիցների կողմից արգելափակված ուկրաինական զրահատեխնիկայի ավտոշարասյունը որոշել է գրոհի անցնել։ Զինվորները' կորցնելով համբերությունը, սկսել են սկզբում օդ կրակել, իսկ հետո նրանց, ովքեր փորձել են դադարեցնել կրակահերթը:

 

 

Հարություն Հարությունյան