Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը մի շարք հարցերի շուրջ մտածելու տեղիք են տալիս' միաժամանակ պետք է նշել, որ այդ դեպքերը ցուցիչներ են հասկանալու, որ փողոցի միջոցով ձեռք բերված իշխանությունը չափազանց դժվար է ինստուտացվում, փողոցին հղում անելով պոստ ձեռք բերած քաղաքական գործիչների մոտ անպատասխանատու վարքագիծը նորմի վերածվելու մեծ հավանականություն ունի, Արևմտյան երկրների կողմից կիրառվող երկակի ստանդարտները մեծ վտանգ են ներկայացնում հասարակության բևեռացման և կայունության համար' արդյունքում ստացվում է «եթե մեկին կարելի է, իսկ մեզ ինչու՞ չի կարելի» թեզը, որին հետևում է դրա կյանքի կոչելու վտանգավոր գործընթացը: Ավելին, ներկայում տեղի ունեցող գործընթացները լուրջ կասկածների տեղիք են տալիս, թե արդյոք հնարավոր է Ուկրաինայում կագ ու կանոն հաստատել և լուծել խնդիրները առաջիկա ընտրությունների արդյունքում, ըստ ամենայնի հնարավոր չի լինի, քանի որ արդեն իսկ այդ ընտրական գործընթացը տեղի է ունենում կարգ ու կանոնի շրջանակներից դուրս կամ դրա բացակայության պայմաններում: Տեղի ունեցողից պետք է հասկանալ, որ ուկրաինական խնդրում ներառված կողմերը մեծապես աշխարհաքաղաքական հարց էին ցանկանում լուծել, քանի որ ներկայում այդ գործունեության հետևանքով առաջացած խնդիրները իրապես արդեն շոշափում են գլոբալ մակարդակով նոր կարգի խնդիրներ' գումարած նաև անվտանգային ներկա գործող համակարգերի կամ արդյունավետության կամ վերանայման անհրաժեշտություն է առաջանում:

 

 

Կնյազ Սարոյան