Երեկ վարչապետ Հ Աբրահամյանի անակնկալ այցը Բյորեղավանի գիշերօթիկ դպրոց ու դրան հաջորդած հայտնի դեպքերը' պաշտոնանկություններ, նկատողություններ տույժեր և այլն, ինձ որպես քաղաքացու մի դրական զգացում տվեց: Գիտեմ պիտի ասեք տես է վարչապետին է գովերգում, բայց և ... Նույնիսկ Ազատիչը կառավարության նիստերում կրակ ու բոց էր տեղում սրա նրա գլխին ու ամեն բան դրանով փակվում-գնում էր: Իսկ մեզ հասարակ քաղաքացիներիս էլ մնում էր այն եզրակացությանը գալ, թե' հա դե խոսեց խոսելու համար անցավ-գնաց, մեկ է բան չի փոխվելու: Էլ չասեմ մտքի գիգանտ մեծն ինտելեկտուալ օֆշորի Տիկոյի տերմինախեղդ ելույթները որոնցից հետո մի քանի մասնագետներ էին պետք, որ բացատրեին, թե ինչ ասաց մեծն ինտելկտուալ օֆշորիստը: Երեկ ուրիշ էր: Մի ժամվա մեջ ամեն բան դրվեց իր բնականոն հունի մեջ: Ու առանց ճամարտակությունների, բոցաշունչ "գլխից բռնելու" ճառերի -մոռանալով, որ գլուխն հենց ինքն է-, պարզ ու հասարակ, մարդկայնորեն հասկանալի առանց տերմինախեղդ բառապաշարի ընթացք տրվեց ՄԻՊ-ի զեկույցին:
Նույնիսկ Բերիկյանի բրեժնևյան "կանտոռնի" բյուրակատական հունարը չկարողացավ "կոծկել" ու ինքն էլ իր բաժինը ստացավ:
Միայն այսպես կոչված ՀՀ Սոց նախարարը դեռ Տիկոյական նոստալգիա ապրեց իր "մոնիթորինգներով", "շտեմարաններով" ու նախկին շկոլայի բառապաշարին հատուկ մյուս բառերով ու տերմիններով:

 

 

Հարություն Հարությունյան