Այսօր' մայիսի 2-ին, Բեռլինում, կայացել է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի (39-4, 28 նոկաուտ) և Նիկոլա Սյեկլոչայի (26-1, 8 նոկաուտ) կշռման արարողությունը: Արթուր Աբրահամը կշռում է 76.1 կգ, իսկ Նիկոլա Սյեկլոչան կշռում է 76.2 կգ:
Հիշեցնեմ, որ մեր հայրենակիցն աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանության առաջիկա մենամարտն անցկացնելու է մայիսի 3-ին, Բեռլինում:
Մրցելույթը ցուցադրվելու է գերմանական ARD հեռուստաընկերության և Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (Հայաստանում մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը, սկիզբը ժամը 00.55):
Սիրան Գրիգորյան