Արևմուտքի պաշտպանությունը հիմա Հայաստանում մոդա է դարձել ռուսներին հայհոյելու պարտադիր զուգակցությամբ: Այդ արհեստը հիմա լավ վարձատրվում է հետսովետական տարածքներում: Դա ակնհայտ երևաց նաև Ուկրաինայի դեպքում երբ Նյուլանդը խոստովանեց որ հինգը միլիարդ են ծախսել Ուկրաինայում: Մի օր էլ կխոստովանեն թե քանի միլիոն են ծախսել Հայաստանում:
Բազմաթիվ Արևմտյան հեղինակներ հարյուրներով հոդվածներ են տպագրել Արևմուտքի չմտածված ու անհարկի այս ավանտյուրայի վերաբերյալ: Չեմ կարծում որ նրանք ռուսական պրոպագանդա են մղում: Սա Արևմուտք-Ռուսաստան դարեր շարունակվող հակամարտության հերթական սրացումն է որը սովորաբար միշտ ավարտվում է ռուսների հաղթանակով: Համենայնդեպս այդպես է արդեն երկու հարյուր տարի: Կոնֆլիկտի այս էտապի իրական պատճառները և հնարավոր հետևանքները ոչ բոլորն են հասկանում: Դրանք հասկանալու համար բավարար մտավոր կարողություններ են պետք, պարզագույն արևմտապաշտությունը այս հարցում գուցե բավարար է մի քանի կոպեկ թռցնելու համար, սակայն բավար չէ կոնֆլիկտը հասկանալու ու մեկնաբանելու համար:

 

 

Համլետ Աբրահամյան