Մի՛ ԳՈՂԱՑԻՐ.....
(Լսել եմ Աստվածաշնչում այդպիսի ֆրազ կա… Գուցե սխալ եմ լսել)
Էլ ինչ ասեմ: Հավատացեք բան չի մնացել ասելու: Իմ ու հարևանիս այգիները վաճառվել են, բոլորն իմացել են բացի մեզնից: Շուրջ 30 տարի օգտագործվող այգիներ, որոնց սեփականության առաջնային իրավունքը տրված էր մեզ: Վաճառողը Հարկային տեսչության նաղկին բարձրաստիճան պաշտոնյա Սոսն է, վաճառքը կազմակերպել է Երևանի քաղաքապետարանը, իսկ գնորդը ոչ ավել, ոչ պակաս Կաթողիկե եկեղեցուն պատկանող միաբանություն: Ամեն բան արվում է, որ մարդը այս երկրում մարդակեր դառնա, ես որ իմ մեջ արդեն սկսում եմ բացահայտել մարդակերին…
Դավիթ Ասատրյան