Վ.Սիրադեղյանի քաղաքագիտական վերլուծությունը. խորհրդարանում կառավարության ծրագրի հաստատման ժամանակ ԲՀԿ-ում կսահմանվի քվեարկության ազատ ռեժիմ ճիշտ այնպես, ինչպես ԱԺ նախագահի դեպքում էր, ինչը սակայն չի խանգարի, որպեսզի հետագայում առանձին հարցերի վերաբերյալ ցուցաբերվեն «այլընտրանքային» մոտեցումներ, և այդ գործընթացը կշարունակվի մինչև 2017 թվականը: Դա, իր հերթին, թույլ կտա, որպեսզի «ոչիշխանական» պահվածքը ևս գոյատևի մինչև նշված ժամկետը, ինչին կողմ կլինեն մնացած խորհրդարանական խմբակցությունները: Դրան զուգահեռ ժամանակ առ ժամանակ ՀՀ երկրորդ նախագահը կշարունակի խնդիրներ հայտնաբերել երրորդ նախագահի գործունեության մեջ: Առաջին լուրջ բախումը տեղի կունենա 2017-ին՝ Երևանի ավագանու և ԱԺ ընտրությունների ժամանակ, ինչը հիմք կծառայի 2018-ի նախագահական հակամարտության համար: Գծված սցենարը կարող է որոշակիորեն աղավաղվել սահմանադրական բարեփոխումների գործընթացով, սակայն քանի որ դեռևս դրանք հստակեցված չեն, ապա դժվար է կանխատեսել դրանց ազդեցության չափը 2017-2018 թվականների ընտրությունների արդյունքների վրա:
Վախթանգ Սիրադեղյան