Մարդը երբեք կարեվոր չի, այլ իր գործն է կարեվոր…սա իրականություն է հատկապես մեծամիտ, հարուստ, մարդկության համար ոչինչ արած, օլիգարխերի, պետական դեմքերի, պաշտոնյաների միայն սեփական փորը ուռացրած մարդկանց համար։ Երբ տեսնում եմ ոչինչ արած Հայ Ժողովրդի համար հիմար օլիգարխերին ու պետական գործիչներին, ուզում եմ, իրենց աննասուն անվանել, ոչ թե մարդ։
Մարդու զբաղեցրած աթոռը երբեք էլ կարեվոր չի, այլ աթոռի վրա նսցողի կատարած գործն է կարեվոր…հատկապես երբ աթոռի հաշվին ժողովուրդ է զոհ գնում, այդ աթոռն էլ պետք է վերացնել, նրա վրա նստողին էլ հետը…Վտանգավոր աթոռները բանի պետք չեն։Երբ աթոռ եմ տեսնում, ուզում եմ աթոռի վրա մեխեր դնել որպիսզի մարդս իրնքն իրեն շատ հանգիստ չզգա իր նստած ժամանակ, ու այնքան ծակոտի վրան նստողին որ նա ցանկանա իր գործը անի ու փախչի աթոռի վրայից…
Որեվե քաղաքական աթոռ պետք է ունենա, այնպիսի ոտքեր, որոնք հիմնված լինեն ժողովրդի վրա, երբ ժողովուրդ ցանկանա աթոռի վրայի մարդուն վար նետել, կամ բարձրացնել, այդ իրավունքը վերապահված լինի աթոռի ոտքերին, որոնք ժողովուրդն են։ Դժբախտաբար, Հայաստանի ժողովուրդը ոչ աթոռով են հետաքրքրված, ոչ վրան նստողով ոչ էլ աթոռին ոտքեր լինելով…Հայ Ժողովրդին հետաքրքրում է, որ ուրիշը աշխատի, ուրիշը բեռը տանի, իսկ իրենք օգտվեն…Մինչեվ որ աթոռների բեռը ժողովուրդը չտանի, ոչ մի լավ գործ էլ տեղի չի ունենա Հայաստանում։
Դժբախտաբար, Հայաստանի Ժողովուրդը չի ցանկացել բեռ լինել , իշխանության հենարանը լինելու, Պետության հիմքը լինելու, որի պատճառով էլ քնած վիճակում զոհն է եղել վատ մարդկանց, վատ գործերին, ու վատ աթոռների վրա նստած աննասուններին…
Երբ Հայ Ժողովուրդը կզգա որ ինքն է Հենարանը ու ՈՏՔԵՐԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱթոռներԻ, այն ժամանակ, ինք կկարողանա իր ու Պետության պետքերը հոգալ ՄԱՐԴԱՎԱՐԻ
Անժելա Բարսեղյան