ՆԱՏՕ-ի տասնվեց հազար զինվորականներ համատեղ մշակել են գործողությունների ծրագիր՝ արկտիկական պայմաններում տարբեր սպառնալիքներից պաշտպանվելու համար: Ընդ որում, նրանցից յուրաքանչյուրին խնդրել էին նկարվել զինվորական տեխնիկայի ֆոնի վրա կամ հերթական գործողությունն իրականացնելիս: Այսպես են ստեղծվել լուսանկարները սառցե ֆոնի վրա, նավերի վրա և նույնիսկ թռիչքի ժամանակ: Ենթակաների համար այս անսովոր առաջադրանքում զորահարամանատարների ոգեշնչումը դարձավ այսպես կոչված «օսկարյան սելֆիի» հաջողությունը: Մարտի սկզբին հոլիվուդյան աստերը լուսանկարվեցին Կինոակադեմիայի մրցանակների հանձնման արարողության վարողների հետ: Թվիթերում ներկայացված լուսանկարների մեջ այդ լուսանկարն անցավ բոլոր ռեկորդները: