Շնորհավոր մեր հայ բազմաչարչար աշխատավորների օրը: Ցավալի է, որ այս տոնի առթիվ իրար սրտանց շնորհավորելու փոխարեն, ինչ-ինչ վերապահումներով ենք խոսում: Այսիքն կարելի էր ասել շնորհավոր մեր աշխատավորների օրը' առանց որևէ բազմաչարչարի, սակայն, մեր երկրում բոլորս էլ գիտենք, ինչպես են վերաբերում աշխատավորներիս: Ոչ մի մարդկային չափանիշ հարգված չէ: Մարդը, որպես կապիտալ գնահատված չէ: Աշխատանքային շուկան գտնվում է ծայրաստիճան հոգեվարքի մեջ: Պարզ բան, եթե լավ փողով կամ թեկուզ նենց գործի ընդունվելը միայն ծանոթով է, արդեն բավական է: Իսկ ինչ մոտիվացիա ունենան այն երիտասարդները, որոնք չեն կարողանում իրագործել իրենց ունակությունները: Փաստորեն կոպտորեն խախտվում են աշխատավորի իրավունքները: Հանցավոր ռեժիմը' փորձելով պահել իր թշվառ իշխանիկներին զարկ է տվել մասայական անգրագիտացման, մեծ չափերի հասնող արտագաղթի: Մի խոսքով մեր պետությունը ոչ մի բան չի անում, որպեսզի աշխատողները իրենց իսկ սեփական երկրում լավ զգան:
Կրկին անգամ շնորհավորում եմ բոլոր աշխատավորներին, ցանկանում հույս, հավատ, անսահման էներգիա, լիքը լավ գաղափարներ ու դրանց իրականացում :
Աշխատենք... ինչպես ասում են, «աշխատանքն է գեղեցկացնում մարդուն» :

 

 

Սևան Աղաջանյան