Ես զարմանում եմ, երբ Հայաստանում կան ղեկավար անձիք, ովքեր կարող են հպարտանալ հայկական բանկային համակարգի զարգացվածության մակարդակով: Ինչպես կարելի է հպարտանալ մի կառուցով, որն արդեն 6 տարի է, ինչ կեղեքում է ժողովրդին, այո այլ բառ չկա, որպեսզի կարողանանք նկարագրել այն հակահայկական քայլերը, որն իրականանցնում է բանկային համակարգը և իհարկե ոչ առանց վերևների օժանդակության: Իհարեկ ամբողջ կապիտալիստական աշխարհն է որդեգրել մարդկանց բանկերի միջոցով ստրկացնելու քաղաքականություն, իրականում այսօրվա աշխարհի տերերը բանկիրներն են, իսկ նախագահները նրանց ամենաբարձր վարձատրվող աշխատողներն են, բայց քանի որ Հայաստանը շատ հեռու է "քաղաքակիրթ" աշխարհին ինտեգրված լինելուց և մեր ներքին շուկան գործում է բոլորովին այլ կանոներով, ապա կործանարար է ժողովրդին բանկերը ձեռը գցելու մեր կառավարության վերջին տարիներին վարած քաղաքականությունը:
Հիմա խոսենք մի փոքր ավելի պրակտիկ ու ուղիղ.
Մեզանից շատերն աշխատում են մասնավոր կամ պետական հատվածում և կարող են փաստել, թե ինչքան շատ են բանկերին ներկայացնելու համար աշխատավարձերի տեղեկանքներ վերցնող աշխատողները, ՈՂԲԵՐՈՒԳՈՒԹՅՈՒՆՆ այն է, որ այդ մարդիկ վարկի տակ են մտնում ոչ թե բիզնես զարգացնելու համար, այլ' ԳՈՅՈՒԹՅՈՒՆ պահպանելու կամ բուժման և այլ անհետաձգելի ծախսերի համար: Աշխատավարձով ապրող մարդու համար վարկ վերցնելը դա նշանակում է 2-3 տարի դառնալ բանկի ստրուկը, իսկ ՍՏՐՈՒԿ ԴԱՌՆԱԼԸ խրախուսվում է պետական քաղաքականությամբ: Ամբողջ գյուղեր այսօր վարկերի տակ են, ամբողջ գերդաստաններ վարկ են փակում բանկերին, բայց բիզնես չի զարգանում, տնտեսություն չի աշխուժանում, այլ մարդիկ ընդամնեը բանկերի միջոցով գոյություն են պահպանում: Մեկ այլ ողբերգությունն էլ այն է, որ պետությունը 1-2% ով դրսից ներգրավում է վարկեր, 7-8% այն տալիս է առևտրային բանկերին, իսկ վերջիններս իրենց հերթին 12-24% ով սկսում են ժողովրդի հերն անիծել: ԲՌԱՎՈ պարոնայք, այն ինչ չկարողացավ անել թուրքը, կարծես թե ինքներս մեր ձեռքով ենք անում....

 

Զոհրապ Եգանյան