Այս շաբաթ հրապարակվել են Իրանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:
Համաձայն այդ տվյալների, ներկայումս Իրանի բնակչության թիվը կազմում է 77,4 մլն. մարդ:
2014 թվականի փետրվարին իր տվյալներն էր հրապարակել նաև Թուրքիայի Ազգային վիճակագրական ծառայությունը: Համաձայն այդ տվյալների, Թուրքիայի բնակչությունը կազմում է 76.7 մլն մարդ:
Թուրքիայի և Իրանի պետական վիճակագրական ծառայությունները պաշտոնապես փաստում են, որ երկու երկրների ազգաբնակչությունը տարեկան աճում է 1 մլն մարդով:
Իսկ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունն ամեն տարի ‘’խոր վշտով’’ հայտնում է, որ երկրի բնակչությունը տարեկան նվազում է միջինը 40 հազար մարդով:
Մուկը երկու փղերի արանքում: Ժողովրդական խոսք կա տարածված, որ փղերը վախենում են միայն մկներից (ասում են մտնում է փղի ականջի մեջ և դուրս չի գալի): Բայց դա այս պահին թույլ մխիթարանք է:

 

Հարություն Հարությունյան