Կյանքի 12 ոսկե կանոնները
1. Եթե խոստացել ես զանգել, զանգի՛ր:
2. Եթե ուշանում ես, զգուշացնելու ձև գտի՛ր:
3. Մի՛ ծիծաղիր ուրիշի երազանքների վրա:
4. Մի՛ վերադարձիր այն մարդկանց մոտ, որոնք քեզ դավաճանել են:
5. Ծնողների հետ ավելի շատ ժամանակ անցկացրո՛ւ. Այն պահը, երբ նրանք էլ չեն լինի, միշտ շատ անսպասելի է գալիս:
6. Սիրալիրությունը քաղաքներ է գրավում: Ավելի հաճախ օգտագործի՛ր այն:
7. Կարողացի՛ր ընդունել քո սխալները:
8. Ազատվի՛ր բողոքելու սովորությունից:
9. Նույնիսկ ամենալուրջ վեճերի ժամանակ մի՛ փորձիր մարդկանց խորը վիրավորել… Դուք շուտով կհաշտվեք (ամենայն հավանականությամբ), իսկ խոսքերը կհիշվեն դեռ երկար:
10. Ասա՛ ճշարտությունը և ստիպված չես լինի շատ բան հիշել:
11. Օրվա սկզբում արա՛ ամենադժվար և ամենատհաճ գործը. Երբ դու անես դա, օրվա մնացած մասը քեզ չեն տանջի անպետք մտքերը:
12. Ոչ ոք ոչ մեկի ոչինչ պարտավոր չէ. Մոռացի՛ր «Պարտավոր է» բառը: Դուրս հանիր ակտիվ լեքսիկոնից: Հակառակ դեպքում' իրոք, կխրվես պարտքերի մեջ, և ոչ միայն նյութական, այլ նաև բարոյական: