Աննախադեպ նշանակում ԱԻ նախարարությունում
postdateicon30.04.2014 13:03 | Печать
Այսօր, առաջին անգամ ԱԻ համակարգի պատմության մեջ ՀՀ ԱԻ նախարարի հրամանով հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար է նշանակվել երիտասարդ աղջիկ' Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի հատուկ բարդության ջրասուզական խմբի հրամանատարի տեղակալ, լեյտենանտ Էվելինա Խաչատրյանը:
Ա. Երիցյանի գրասենյակ Էվելինան մտավ վստահ քայլերով ու սպային վայել ներկայացավ նախարարին:
- Մեր առաջին հանդիպման ժամանակ խոստացար, որ լավ ես աշխատելու,- հիշեցրեց ԱԻ նախարարը: Տեսնում եմ' կատարում ես խոստումդ, բայց կարո՞ղ ես ավելի մեծ պատասխանատվություն վերցնել քեզ վրա:
- Ամեն ինչ էլ հնարավոր է, սակայն ես կաշխատեմ արդարացնել Ձեր վստահությունը,- պատասխանեց Էվելինան:
Նախարար Ա. Երիցյանը շնորհավորեց նրան նոր և պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ և ասաց, որ հավատում է նրա ուժերին:
Սևանի ՀՓՋ նոր հրամանատարը ծանոթ է իր անձնակազմին, քանի որ հաճախ միասին են արձագանքում արտակարգ դեպքերի կանչերին, վստահ է, որ ծառայակիցների հետ կաշխատեն հարգալից ու համերաշխ մթնոլորտում' շարունակելով նաև համագործակցել ջրափրկարարական ջոկատի հետ:
***
Էվելինա Խաչատրյանը ծնվել է 1981 թ. փետրվարի 2-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում:
1998 թ. միջնակարգ դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո ընդունվել և 2003 թ. կրկին գերազանց առաջադիմությամբ ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը: Մասնագիտությամբ ուսուցչուհի է' օտար լեզուների մասնագետ: Տիրապետում է գերմաներեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին:
2003-2004 թթ. աշխատել է Սևանի ակնաբուժական կլինիկայում' որպես օպերատոր, միաժամանակ' եղել Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կամավոր:
2005-2010 թթ. եղել է ՀԿԽԸ ջրափրկարարության ծրագրի հրահանգիչ: Վերոնշյալ ծրագրի շրջանակներում փորձի փոխանակման և որակավորում ստանալու նպատակով գործուղվել է Սերբիա և Գերմանիա:
2010-2012 թթ. գերմաներեն է դասավանդել Մ. Խորենացու անվան համալսարանի Սևանի մասնաճյուղում:
2013 թ. օգոստոսից ծառայության է անցել ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատում՝ որպես հատուկ բարդության ջրասուզական խմբի հրամանատարի տեղակալ և ստացել փ/ծ լեյտենանտի կոչում:
Հետաքրքրվում է տեղեկատվական տեխնոլոգիաներով, սիրում հաճախել ցուցահանդեսներ, թատրոն ու զբաղվել ընթերցանությամբ:
Փոքրուց սովորել է լողալ, իսկ 2005 թ. արդեն զբաղվում է պրոֆեսիոնալ լողով և մասնագիտացել է ջրասուզակային գործում:
ԱԻՆ համակարգում ծառայության ընթացքում հասցրել է աչքի ընկնել մասնագիտական պատրաստվածությամբ ու բարեխիղճ աշխատանքով:
Այսօր ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով կատարվել են նաև մի շարք այլ նշանակումներ' ՓԾ Երևան քաղաքի վարչությունում, ՓՈՒՎ կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնում, ՕԿՎ ճգնաժամային կառավարման կենտրոնում, ինչպես նաև Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերի հրշեջ-փրկարարական ջոկատներում:

Արթուր Մանասերյան