National Geographic-ը հայտարարել է 26-րդ ամենամյա ճամփորդական լուսանկարների ֆոտոմրցույթի բացումը:

Ինչպես ներկայացնում է The Atlantic-ը՝ մրցույթը մասնակցության հայտեր կընդունի առաջիկա 6 շաբաթվա ընթացքում՝ մինչ հունիսի 30-ը: Առաջին մրցանակակիր հաղթողը Ալյասկայում 8-օրյա արշավին մասնակցելու հնարավորություն կստանա երկու անձի համար:

National Geographic-ը հրապարակել է արդեն ներկայացված հայտերի մի մասը, որոնք ընդունվել են 4 անվանակարգում՝ Ճամփորդական դիմանկարներ, Բացօդյա տեսարաններ, Տեսարժան վայրեր, Պատահական կադրեր:

Արիզոնայում գտնվող (Յուտա նահանգ) Վերմիլիոն ժայռեր բնության հուշարձանի մաս կազմող հայելային ալիքը: Այն առաջացել է ամպրոպի հետևանքով, որի հետ միասին փոքր լճակ է առաջացել: Այն հոյակապ արտացոլում է շրջապատը:

Ապրելով Տունդրայում. Սիբիրում բնակվող նենեթ տղան խաղում է -30 աստիճան ցրտի ժանամակ՝ ըստ Ցելսիուսի:

Ջրասուզորդը՝ Կախարդական թագավորությունում: Կանաչ լիճը (Grüner See) գտնվում է Ավստրիայում: Գարնանային ձնհալի ժամանակ լճի մակարդակը բարձրանում է 10 մետրով: Այս երևույթը տևում է մի քանի շաբաթ՝ ծածկելով մարգագետիններ, ճանապարհներ և ծառեր՝ հոյակապ բնապատկերներ ապահովելով ջրասուզորդների համար:

Mangiabarche. Բնության բաց երկնքի տակ՝ գոյություն ունեցող թանագարաններից մեկը «Մանգիաբարչե» (նավակներ կուլ տվող) կոչվող ուղղահայաց ժայռերն են Սարդինիայի Կալասետա ափերին:

Ճահճային բուն՝ Քուվեյթի բնության արգելոցներից մեկում:

Հրամանատարը. Queen Mary 2-ն աշխարհի խոշորագույն օվկիանոսային լայներն է, որի դիմաց լուսանկարվել է նավապետ Քեվին Օփրեյը՝ այս տարվա մայիսին՝ լայների 10-ամյակին ընդառաջ:

Կախարդական երեկո. Հյուսիսափայլը՝ Իսլանդիայում՝ մթնշաղի ժամանակ

Մայրամուտին անհետացող գմբեթները. Ֆլորիդայում մայրամուտին առավել ընդգծվում է օվկիանոսի ջրերում անհետացող գմբեթանման տների ուրվագծերը:

Բևեռային արջը. Մանիտոբա, Կանադա: Լուսանկարչից 8 օր է պահանջվել՝ որջից դուրս եկող սպիտակ բևեռային արջին լուսանկարելու համար:

Հնդկաստանի Ագրա քաղաքում դպրոց են գնում արտասովոր քաղաքային տրանսպորտով:

Մակակ. Հասուն մակակը Փարիզում

Ձմեռային քարանձավ. Իսլանդիայի հարավային սառցե քարանձավներին մեկը:

U Bien Bridge. Տեղաբնակները, վանականներն ու զբոսաշրջիկներն անցնում են տեքի ծառի փայտից պատրաստված U Bien կամրջով՝ Մյանմարում:

Նախապատմական երկիրը. Բնության հուշարձաններից մեկը Յուտա նահանգում

Հոկայդո կղզի, Ճապոնիա

Ավազաքարե ամրոցներ. Սահարա անապատ, Ալժիր

Սվալբարդ կղզու կանաչ ժայռերը

Առյուծի ուրվագիծը Տանզանիայի Շերենգետի ազգային պարկում

Կայծակն Արիզոնա նահանգի «Մեծ Կանյոն» ազգային պարկում

Ձկնորսությունը Չինաստանի բրնձի դաշտերում՝ արևամուտին

Լույսը. Երիտասարդ վանականը գիրք է կարդում Բիրմայում՝ պատուհանից ներթափանցող լույսի ներքո: