Ակնհայտ է, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորները քվեարկել են Գալուստ Սահակյանի օգտին, և որքան էլ հիմա փորձեն ապացուցել, թե դա այդպես չէ, այնուամենայնիվ այդ մեծ խմբակցությունը ոչ մի կերպ չի կարող տեղավորվել այն դեմ քվեարկած 6-ի, կամ Հրանտ Բագրատյանի օգտին քվեարկած 3-ի մեջ: Բայց առավել ծիծաղելի է, որ ՀԱԿ ակտիվիստները ֆեյսբուքում ստանձնել են ԲՀԿ-ի փաստաբանի դերը և փորձում են ամեն կերպ արդարացնել իրենց <<սիրելիին>>: Հասկանալի է, որ ՀԱԿ-ն այսօր ԲՀԿ-ի ձեռքին է նայում, ԲՀԿ-ի կողմից է ֆինանսավորվում, բայց չէ՞ որ նաև սկզբունքայնությունից է խոսում՝ իրականում սկզբունքայնությունից զուրկ լինելով: Հարգելի նախկին ՀՀՇ-ականներ, բա մոռացա՞ք <<Ոչ դոդացմանը>> կարգախոսը, մոռացա՞ք, թե ինչեր էիք ասում նույն ԲՀԿ-ի մասին, կամ որտե՞ղ էր ԲՀԿ-ն 2008-ի մարտի 1-ին: Եվս մեկ անգամ գալիս եմ այն համոզմունքին, որ երկիրը թալանած ու քանդած՝ նախկին իշխանությունը երբեք չի կարող իրական ընդդիմություն լինել:
Սարգիս Բալայան