Սսվեց
ԲՀԿ-ական պատգամավորները մեկը մյուսի հետևից իրենց ՖԲ պատերին արդարանում են:
Մեկը գրում է, որ ինքը Հրանտ Բագրատյանի օգտին է քվեարկել:
Երեք քվե է եղել, երեքն էլ գիտենք ովքեր են, ամենայն հավանականությամբ անվավերների մեջ պետք է փնտրել այս ԲՀԿ պատգամավորի քվեն:
Մյուս պատգամավորը գրում է, որ ինքը չի մասնակցել այս ընտրություններին:
Բան չմնաց ժողովուրդ ջան տենց, որ մի 30 հոգի էլ արդարանա, կստացվի, որ ԲՀԿ-ի փոխարեն հոգիներն են քվեարկել:
Հ.Գ. Հարգելի պատգամավերներ դուք ԲՀԿ-ի մի մասն եք ու միայնակ արդարանալ պետք չի պետք է արդարացնել ամբողջ թիմին, թե չէ դուք ձեր անունը, եթե փրկեք ու արդար դուրս գաք, այդ դեպքում պետք է լքեք կուսակցությունը: Թիմը թիմ է: Մեկը բոլորի բոլորը մեկի համար, Պարոնայք:

 

 

Էդգար Խաչատրյան