Կարծես մոդայիկ է դառնում ասել թե Գալուստ Գրիգորիչի ԱԺ նախագահ դառնալով վերջ տրվեց հայկական պառլամենտարիզմին: Չեմ կարող ասել, թե ինչու են նման արտահայտություններ հնչեցվում, բայց որ ասվածը իրականության հետ ունի այնքան աղերս որքան այն, որ Գրիգորիչը մայաների քաղաքակրթության վերջին մոհիկանն է, դա փաստ է: Իսկ երբ է գոյություն ունեցել այդ հայկական պառլամենտարիզմը: Կամ ինչի մասին է խոսքը առհասարակ: Երևի իննսունականների սկզբներից սկսած հայկական պառլամենտարիզմ գոյություն չի ունեցել, իսկ եթե գոյություն ունեցել էլ է, ապա թերևս նորանկախ Հայաստանի Գերագույն խորհրդի ժամանակներում: Միթե ասենք Նիկոյանի ԱԺ նախագահ եղած օրերում ունեինք հայկական պառլամենտարիզմ:Կամ միթե հիմնական առաջնորդող սկզբունքը "կնոպկա սեղմելը" չէր: Եթե դեմագոգիկ հայտարարությունները, համեմատությունները Քիթի խաղալիքի կամ Կլեոպատրայի հետ, կամ արաբական արտահայտությունները' սկսած ղալաթից ու չատլախից, կամ ցինիկ կեցվածքը կարելի է աղրեսել պառլամենտարիզմի հետ, դա այլ հարց է, բայց որ հայկական պառլամենտարիզմին մենք կարոտ ենք արդեն տաս տարուց ավելի, դա կարծեմ յուրաքանչյուր ոք ով գիտի ինչ է պառլամենտարիզմը, չի վիճարկի: Եվ հետո, իշխանական ուժի բացարձակ մեծամասնություն ունեցող խորհրդարաններում չի կարող լինել պառլամենտարիզմ:

 

 

Հարություն Հարությունյան