ԱԺ նախագահի ընտրության քվեարկության արդյունքներով կնքվեց ու հաստատվեց ընդդիմության մահախոսականը: 101 կողմ, 3 դեմ ձայներով ԱԺ նախագահ ընտրվեց Գալուստ Սահակյանը, Իսկ Հրանտ Բագրատյանը ստացավ՝ ընդամենը 3 կողմ, 101 դեմ ձայն: Ես սա այն դեպքում, երբ մի քանի ամիս շարունակ իրեն ոչ իշխանական ուժերի բռունցք համարող քառյակը գլուխ էր արդուկում, «ընդդիմադիր» գաղափարներով կերակրում ունկնդրողներին ու խժռում իրեն վստահող միամիտների հավատի վերջին պաշարները: Ըստ էության, այլեւս ընդդիմություն չկա, ժողովրդական խոսքով ասած՝ գնաց խառնվեց 100 տարվա մեռելներին: Ու որ ամենատհաճն է՝ ընդդիմություն բառը վերաիմաստավորվեց, դարձավ դավաճանության, ծախվածության համարժեք: Ոչ իշխանական ուժերի դրոշակներին գրված է «Կեցցե ՀՀԿ»-ն եւ «Մենք սիրով ենք անցնում ՀՀԿ-ի թրի տակով» ...
Սերժ Կանայան