Թուրքական հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը նշել է, որ <Իր սիրտը այրվում է Սիրիայում զոհվող ամեն մի մարդու մահվան գույժը լսելուն պես>... Լրագրողի մեկ այլ հարցին, թե ինչի է Դավութօղլույի <Զրո խնդիր հարևանների հետ> ծրագիրը հանգեցրել <Զրո հարևաններ> իրավիճակին՝ օրինակ բերելով նաև Հայաստանի հետ հարաբերությունները, Էրդողանը վարպետորեն խույս է տվել հարցից և թեման փոխել դեպի գյուլենականների թեման...
Ահա թե մինչև որտեղ կարող է հասնել թուրքական ղեկավարների դիվանագիության լկտիության աստիճանը...
Մուշեղ Խուդավերդյան