Խնդիրը պարզ է, եթե ընդդիմությունը չուզեց կամ չկարողացավ զարգացնել իր հաջողությունը, եւ օգտվել իշխանության դիրքերի թուլացումից՝ հարուցել հրապարակային զանգվածային գործընթընաց, ապա խաղը տեղափոխվեց Սերժի նախընտրելի դաշտ՝ պալատական եւ ինֆորմացիոն մուտիլովկեք ու ինտրիգներ: Այսօր Սերժը ցույց տվեց, որ ոչ իշխանական ուժերից մեկի պատգամավորների մեծ մասը կարող է քվեարկել հօգուտ իշխանական թեկնածուի, բացի մի քանի հոգուց, որոնք ներկայացնում են այդ ուժի այսպես կոչված "քաղաքական թեւը" կամ էլ անձամբ հավատարիմ են քաղաքական առաջնորդին: Դա չէր լինի այդքան հեշտ, եթե լիներ հրապարակային քաղաքական գործընթաց: Ավելին՝ այդ դեպքում մե՛նք պետք է նպատակ դնեինք Սերժի մեծամասնությունից մարդ փախցնելու: Վերջին շրջանում սա Սերժի առաջին լուրջ հաջողությունն էր: Հ.Գ. Իհարկե խոսքս ուղված է նրանց, ովքեր ուզում են իրապես հասկանան, թե ի՛նչ է տեղի ունենում դաշտում, այլ ոչ թե այն մարդկանց, որոնց համար "ամեն ինչ նախապես գծած է" կամ էլ նրանց, ովքեր հիմա առիթից օգտվելով ուրախանալու են Սերժի այս մի հաջողությունից՝ չարձանագրելով ի դեպ ժամանակին Սերժի ակնհայտ թուլացումը: Բնականաբար նաեւ գրածս զուտ կարծիք է, այս պահի արձագանք, այլ ոչ թե տիեզերակալ ճշմարտություն, այսինքն՝ վիճարկելի է, բայց բանականության սահմաներում:
Հրանտ Տեր-Աբրահամյան