Պարարվեստի հարգելի գործիչներ,
շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Արդեն ավելի քան երեք տասնամյակ է, ինչ աշխարհում ապրիլի 29-ը նշվում է որպես պարի միջազգային օր: Արվեստասեր հասարակության համար սա ոչ միայն տոն է, այլև հրաշալի առիթ՝ ներկայացնելու գեղարվեստի հազարամյակների պատմություն ունեցող մշակույթի այս ճյուղի ձեռքբերումները:
Պարարվեստը կամուրջ է քաղաքակրթությունների, ազգերի ու մարդկանց միջև, նաև սեփական պատմությունը ներկայացնելու, երկխոսության ու շփման յուրօրինակ միջոց:
Կրկին անգամ շնորհավորելով բոլորիդ՝ քաջառողջություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ եմ մաղթում: Վստահ եմ, որ ձեր արվեստով շարունակելու եք բարձր պահել մեր երկրի ու քաղաքի պատիվն, ու ձեր շնորհիվ Հայաստան անունն ավելի ու ավելի հաճախ է հնչելու աշխարհի ամենատարբեր բեմահարթակներից:
Տարոն Մարգարյան