Մի անգամ Ցիցերոնը անցնում էր Հռոմի փողոցներով և նրա դիմաց դուրս եկավ Հռոմի ամենահայտնի մարմնավաճառներից մեկը' մի կին, որը սպասում էր Ցիցերոնի բարևին: Ցիցերոնը նրան չբարևեց, որովհետև չէր ընդունում մարմնավաճառներին: Եվ կինը, բողոքավոր և վիրավորված նրանից, ասաց' էյ, Ցիցերոն, դու' շրջապատված քո աշակերտներով, ընթանում ես ու բարև չես տալիս ինձ: Չգիտե ՞ս, որ ես կարող եմ բացել իմ հետույքը, իսկ ես հայտնի եմ որպես գեղեցկահետույք, և քո բոլոր ուսանողներն ու աշակերտները կթողնեն քեզ և կգան իմ հետևից: Ի պատասխան, Ցիցերոնն ասաց' ես չեմ զարմանում դրանից, որովհետև դու նրանց տանում ես դեպի անդունդը, իսկ ես' դեպի գագաթը: Դեպի անդունդը տանող ճանապարհը միշտ հեշտ է, կարելի է հանգիստ գնալ ու գլորվելով ընկնել դեպի անդունդը: Դեպի գագաթը տանող ճանապարհը միշտ վտանգավոր է իր փշերով և մահվան վտանգ պարունակող ճանապարհներով:
Ցիցերոն' Վարդան Խաչատրյանի միջոցով
Կարպիս Փաշոյան