Երբ մարդուն պաշտոն ես տալիս և տեսնում ես, թե ինչպես է նա շփվում իր ենթակաների հետ, պարզ երևում է տվյալ մարդու մարդասեր կամ մարդատյաց լինելը: Այսօր շատերը խոսում են մարդու իրավունքներից, բայց երբ տեսնում ես կամ հիշում ես, թե ինչպես են նրանք շփվել իրենց ենթակաների հետ, երբ մի փոքրիկ թվացյալ պաշտոն են ունեցել, հասկանում ես, որ այդ մարդիկ կեղծ և դիմակների հետևում թաքնված մարդատյացներ են: Իսկ այ Տարոնի և նրա ենթակաների, էլ չեմ խոսում քաղաքապետի և երևանցիների շփման մակարդակը ցույց է տալիս Տարոնի սերն ու նվիրումը մարդկանց նկատմամբ, իսկ դա, ես վստահ եմ, որ նա ժառանգել է Անդրանիկ Մարգարյանից:
Երևանի քաղաքապետին մեղադրել մարդու իրավուքները խախտելու մեջ մեղմ ասած տարօրինակ է: Տարօրինակ է նաև այն, որ մարդու իրավունքների պաշտպանը կարծես թե ֆիկսվել է Երևանի քաղաքապետարանի վրա և ամեն առիթով փորձում է ինչ-որ բան ապացուցել: Կարծում եմ՝ պաշտոնը պետությանը և ժողովրդին ծառայելու գործիք է՝ առավելևս օմբուդսմենի պաշտոնը, իսկ ժողովրդին և պետությանը ծառայելու օրինակ կարելի է վերցնել հենց Տարոն Մարգարյանից, ով անընդհատ հասարակության մեջ է, երևանցիների կողքին: Հետևելով քաղաքապետի ֆեյսբուքյան էջին՝ կարելի է տեսնել, որ գրեթե ամեն օր Տարոն Մարգարյանը բնակիչների հետ հանդիպումների է, իսկ Երևանում տեղի ունեցող փոփոխություններն ակնհայտ ցույց են տալիս քաղաքապետի արդյունավետ աշխատանքը: Երևանի բակերում ակտիվ բարեկարգման պրոցեսներ են նկատվում, ինչը տեսանելի ու ակնհայտ է: Այդ պրոեցեսների ընթացքում հնարավոր են նաև թերացումներ, բայց դա չի նշանակում, որ պետք է Երևանի քաղաքապետին մեղադրել մարդու իրավունքնեը խախտելու մեջ:
Հ.Գ. Ինչ-ինչ, բայց Տարոն Մարգարյանին մարդու իրավունքներ խախտելու մեջ հնարավոր չէ մեղադրել, քանզի նա իրականում մարդասեր է, մարդկանցով շրջապատված մարդ, մարդանց հարգող, սիրող մարդ, մարդկանց կողմից սիրված մարդ: Աշխատող և բարիք ստեղծող մարդկանց ոչ թե պետք է վատաբանել և վարկաբեկել անձնական նկատառումներից ելնելով, այլ պետք է գնահատել նրանց կատարած աշխատանքն ու խրախուսել այն:
Մենուա Հարությունյան