Այսօր' ապրիլի 28-ին, Բեռլինում, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն
Արթուր Աբրահամը (39-4, 28 նոկաուտ) իր մարզիչ Ուլլի Վեգների հետ, ԶԼՄ-ների ներկայացուցիչների եւ բռնցքամարտի բազմաթիվ երկրպագուների ներկայությամբ բաց մարզում են անցկացրել' ցուցադրելով իրենց հմտությունները:

Հիշեցնեմ, որ մեր հայրենակիցն աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանության առաջիկա մենամարտն անցկացնելու է մայիսի 3-ին, Բեռլինում: Արթուր Աբրահամի մրցակիցը Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոչան է (26-1, 8 նոկաուտ), ով հայտարարել էր, թե պատրաստվում է տապալել Աբրահամին եւ վերցնել նրա գոտին. "Երկար ժամանակ է հետեւում եմ Արթուր Աբրահամին եւ գիտեմ, թե ինչպես կարելի է հաղթել նրան",- ասել էր Չեռնոգորիայի ներկայացուցիչը։
"Տեսանյութերի միջոցով ինձ հետեւելն ու իմ դեմ ռինգ դուրս գալը տարբեր բաներ են",- հակադարձել էր Արթուր Աբրահամը:
(Բաց մարզման պրոֆեսիոնալ լուսանկարների շարքը կներկայացնեմ շուտով):
Հարգանքներով' Արթուր Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյան

 

Սիրան Գրիգորյան