Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ ընդհանուր առմամբ բացասական տրամադրված չեմ, բայց ցավոք ինքը տարօրինակ քայլեր հաճախակի է անում: Աբսուրդ եմ համարում ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի ժառանգներին թուրքիայի քաղաքացիություն տալու Րաֆֆու կոչը: Աստված տա, որ թուրքիայի իշխանությունը ապուշ գտնվի և մեր Գանդիի կոչին ընթացք չտա, թե չէ դա կլինի Հայաստանի վերջի սկիզբը: Այսօր մի փոքր մտավոր ունակություն և հայրենասիրություն ունեցող ցանկացած հայ մարդ աստված է կանչում, որ ՌԴ-ը հեշտացված կարգով մեր քաղաքացիներին ՌԴ-ի քաղաքացիություն չտա և այդ ֆոնի վրա նախագահական ընտրություններում 500 հազար ձայն հավաքած մեր առաջին արտգործնախարարը թուքերին կոչ է անում, որ հայերին տան թուրքիայի քաղաքացիություն:

 

 

Մեսրոպ Գրիգորյան